Հովհաննես Էժտահարյան
(Վերահղված է Էժտահարյան Հովհաննեսից)
Ծննդավայր | Խարբերդի նահանգի Խարբերդի գավառի Արաբկիր |
---|---|
Մահացել է | 1915 |
Ազգություն | հայ |
Կրթություն | Բեյրութի Ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետ |
Մասնագիտություն | բժիշկ |
Հովհաննես Կ. Էժտահարյան (, Էլազըղի մարզ, Թուրքիա - 1915), հայ բժիշկ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հովհաննես Էժտահարյանը ծնվել է Խարբերդի նահանգի Խարբերդի գավառի Արաբկիր քաղաքում։ Ավարտել է Բեյրութի Ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետը և նույն համալսարանի հիվանդանոցում բժիշկ աշխատել։
Վերադարձել է Արաբկիր՝ հարազատների մոտ։ 1915 թվականին սպանվել է Մեծ Եղեռնի ժամանակ։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոլատեան Ս., Պատմութիւն հայոց Արաբկիրի, Նիւ Եորք, 1969։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։