Էժիդիո Լանդոլֆի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Պարագվայո
Էժիդիո Լանդոլֆի
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Մականուն Պարագվայո
Ծննդյան ամսաթիվ հունվարի 30, 1928(1928-01-30)
Ծննդավայր Բրազիլիա Կամպանաու
Մահվան ամսաթիվ 1998(1998)
Դիրք աջ հարձակվող
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1944—1945 Պարագվայ Օլիմպիա
1946—1953 Բրազիլիա Բոտաֆոգո
1953—1954 Բրազիլիա ֆլումինենսե
1954—1955 Բրազիլիա Պորտուգեզա Դեսպորտոս
1955 Բրազիլիա ֆլումինենսե
1956—1958 Բրազիլիա Ամերիկա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Էժիդիո Լանդոլֆի (բրետոներեն՝ Egídio (Egydio) Landolfi հունվարի 30, 1928(1928-01-30), Բրազիլիա - 1998[1][2]), հայտնի է նաև որպես Պարագվայո (բրետոներեն՝ Paraguaio)՝ բրազիլացի ֆուտբոլիստ, աջ հարձակվող:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանդոլֆի կարիերայի առաջին տարիների մասին ոչինչ հայտնի չէ։ 1944-1945 թվականներին նա խաղացել է պարագվայական «Օլիմպիա» ակումբում[2]: 1945 թվականին «Բոտաֆո» ակումբի խաղացող Էլենո դե Ֆրեյտասը նամակ է ստանում իր զարմիկ Ալդո դե Ֆրեյտասից, ով աշխատել է քարտուղար Պարագվայում Բրազիլիայի դեսպանատանը: Նա խստորեն խորհուրդ էր տալիս Էլենիոին «Օլիմպիայի» աջ հարձակվող Լանդոլֆին, որը, ի դեպ, բրազիլացի ֆուտբոլիստից էր: 1946 թվականից Լանդոլֆը սկսել է խաղալ «Բոտաֆոգո» ակումբում, որտեղ և ստացել է Պարագվայո մականունը[2]: 1948 թվականին հարձակվողը օգնեց իր թիմին 13 տարվա ընթացքում առաջին անգամ հաղթել Կարիոկիի Լիգան[3]: Ավելին, Վասկո դա Գամայի դեմ վճռական խաղում Պարագվայոն բացեց հաշիվը, իսկ նրա թիմը հաղթեց 3:1 հաշվով[4][2]: Հարձակվողը ակումբում անցկացրել է 8 մրցաշրջան, որից հետո տեղափոխվել է «Ֆլումինենսե»: Լանդոլֆը այնտեղ անցկացրել է 2 մրցաշրջանում անցկացնելով 26 խաղ (13 հաղթանակ, 5 ոչ-ոքի և 8 պարտություն) և խփել 8 գոլ[5]: Այնուհետև հարձակվողը խաղացել է «Պորտուգեզու Դեսպորտոս» ակումբում[2], որից հետո վերադարձավ «Ֆլումինենսե», որտեղ խաղացել է ևս երեք հանդիպում (մեկ հաղթանակ, մեկ ոչ ոքի և մեկ պարտություն) և դարձել գոլի հեղինակ: «Եռագույնների» կազմում վերջին հանդիպումը Պարագվայոն անցկացրել է 1955 թվականի դեկտեմբերի 14-ին, «Գոյկազի» դեմ: Այնուհետև նա հանդես է եկել «Ամերիկայում», որտեղ էլ 1958 թվականին ավարտել է կարիերան[2]:

Խաղային կարիերայի ավարտից հետո Պարագվայոն աշխատել է մարզիչ: Նա 4 անգամ գլխավորել է «Բոտաֆոգոն»: 1971 թվականին ակումբը նրա գլխավորությամբ կարող էր հաղթել Կարիոկայի չեմպիոնի տիտղոսը: Բայց որոշիչ հանդիպման ժամանակ 0:1 հաշվով պարտվել է «Ֆլումինենսեին»: Ընդ որում գոլը, որը խփել էր «Ֆլումինենսեն», «Բոտաֆոգոի» խաղացողները վիճարկել են, որպես կանոնների խախտում: Իսկ խաղից հետո հայտարարել են, որ մրցավարը սխալվել է[6][7][8][9][10]: Լանդոլֆին նաև հինգ անգամ գլխավորել է պարագվայական «Սերո Պորտենյո» թիմը[11]: Նա թիմ է բերել երիտասարդ խաղացող Սատուրինո Արուային, որին անմիջապես մցրել է մեկնարկային կազմ: Այս ֆուտբոլիստը ավելի ուշ դարձել է հավաքականի հիմնական խաղացող[12]: 1977 թ.-ին նա «Օլիմպիայի» գլխավոր մարզիչն էր[11]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարիոկիյի լիգայի չեմպիոն
  • Սան Պաուլո նահանգի չեմպիոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]