Էթենիում
Էթենիում կամ պրոտոնացված էթիլեն, C
2H+
5 քիմիական բանաձևով դրական իոն, կարբկատիոն։ Այն կարելի է դիտարկել որպես էթիլենի (C
2H
4) մոլեկուլին միացած պրոտոն (H+
) կամ որպես էթանի (C
2H
6) մոլեկուլից հանած հիդրիդ իոն (H−
)։
Ստացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Էթենիում ստանում են պրոտոնների դոնորների (H+
3, HeH+
, N
2H+
, N
2OH+
) ներկայությամբ էթանի հետ սենյակային ջերմաստիճանում և 1 մմ սնդ. ս.-ից ցածր ճնշումների պարագայում (Այլ դոնորների դեպքում (CH+
5, HCO+
) առաջանում է էթանիում)[1]։
Սենյակային ջերմաստիճանում և զտած մեթանի միջավայրում էթանիումը դանդաղ քայքայվում է էթենիումի և ջրածնի։ Ռեակցիան ավելի արագ է ընթանում 90°C ջերմաստիճանում[2]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկար ժամանակ էթենիումի կառուցվածքի մասին տեղեկությունները հստակ չէին, սակայն վերջերս համարվել է, որ այն ունի ոչ դասական կառուցվածք՝ երկու ածխածնի ատոմները և մեկ ջրածնի ատոմը առաջացնում են եռկետրոնանոց երկէլեկտրոնային կապ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ G. I. Mackay, H. I. Schiff, D. K. Bohme (1981), "A room-temperature study of the kinetics and energetics for the protonation of ethane" Canadian Journal of Chemistry, volume 59, issue 12,pages 1771-1778.
- ↑ Margaret French and Paul Kebarle (1975), "Pyrolysis of C
2H+
7 and other ion-molecule reactions in methane containing traces of ethane". Canadian Journal of Chemistry, volume 53, pages 2268-2274.