Էդուարդ Սարգիսով
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | ԽՍՀՄ և Ռուսաստան | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 5, 1971[1] (53 տարեկան) | ||
Ծննդավայր | Նովոռոսիյսկ, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
| |||
Մարզչական կարիերա | |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Էդուարդ Հրաչիկի Սարգիսով (ապրիլի 5, 1971[1], Նովոռոսիյսկ, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայկական ծագմամբ ֆուտբոլիստ, ֆուտբոլային մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ (1991)։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]«Չեռնոմորեց» ՄՊՄԴ-ի սան է։ Առաջին մարզիչը եղել է Անատոլի Իվանովիչ Բուտկովը։ Սարգիսովին ֆուտբոլային դպրոց է բերել հայրը, որն ինքն էլ ժամանակին խաղացել էր «Ցեմենտում»[2]։
Վորոշիլովգրադի գիշերօթիկ դպրոցի հասակակիցների հետ խաղում նրան նկատել են հյուրերի մարզիչները և կանչել իրենց մոտ։ 1989 թվականին, ինտերնատն ավարտելուց հետո, վերադարձել է Նովոռոսիյսկ։ 1990 թվականին տեղափոխվել է ԽՍՀՄ Բարձրագույն խմբի Երևանի «Արարատ» ակումբ։ Թիմի հետ 1991 թվականին լիգայում զբաղեցրել է 7-րդ տեղը, դուրս է եկել ԽՍՀՄ գավաթի 1990/91 խաղարկության կիսաեզրափակիչ։ Հույս է ունեցել շարունակել խաղալ «Արարատում», ևս երեք տարվա պայմանագիր է կնքել, սակայն միութենական առաջնությունը դադարել է գոյություն ունենալ։ Շուտով նրա մոտ էր Դոնեցկի «Շախտյորը» տեխափոխվելուն, բայց Նովոռոսիյսկի ակումբի փոխնախագահ Վլադիմիր Բուտը խաղացողին համոզել է վերադառնալ հարազատ թիմ[2]։ Ռուսաստանի առաջնությունում նորամուտը նշել է 1992 թվականին Նովոռոսիյսկի «Գեկրիսի» կազմում։ Այնտեղ, արդեն «Չեռնոմորեց» անվան տակ, խաղացել է Ռուսաստանի բարձրագույն լիգայում 1995 թվականին։ 1996-1998 թվականներին խաղացել է «Կուբանում»։ 2000 մրցաշրջանն անցկացրել է «Ժեմչուժինա»-ում։
Մարզչական
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականին սկսել է աշխատել որպես «Չեռնոմորեցի» գլխավոր մարզչի օգնական, տարեվերջին գլխավորել է թիմը, սակայն կարճ ժամանակով։ 2007 թվականին ղեկավարել է «Սպարտակ-ՈՒԳՊ» ակումբը։ 2008 թվականն անցկացրել Է որպես Ռուսաստանի բրազիլական ֆուտբոլի դպրոցի ավագ մարզիչ։ 2009 թվականին վերադարձել է աշխատանքի որպես գլխավոր մարզչի օգնական «Չեռնոմորեց»-ում, որտեղ այնուհետև՝ մայիսից հունիս, Նիկոլայ Յուժանինի հրաժարականից հետո եղել է պաշտոնակատար։ 2011 թվականին գլխավորել է երկրորդ դիվիզիոնում նորամուտը նշող «Սլավյանսկի» ակումբը։ 2013 թվականի հուլիսից մինչև 2015 թվականի հունվարի 2-ը եղել է «Վիտյազ» (Կրիմսկ) ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ։ 2015 թվականի ամռանը կրկին վերադարձել է հարազատ «Չեռնոմորեց»՝ որպես գլխավոր մարզիչ։
2022 թվականի հոկտեմբերի 17-ին գլխավորել է Պավլովսկայա ստանիցայի «Կուբան Հոլդինգ» ակումբը, որի հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր[3]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Չեռնոմորեց»
- Ռուսաստանի առաջին լիգայի հաղթող - 1993 («Արևմուտք» տարածաշրջան), 1994.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Бут и Саркисов: сложившийся тандем
- ↑ «Эдуард Саркисов — новый главный тренер ФК «Кубань Холдинг»» (ռուսերեն). ФК «Кубань Холдинг». 2022 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
|