Էդուարդ Չուդինովի ավազակախումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էդուարդ Չուդինովի ավազակախումբ, Սվերդլովսկի մարզի կազմակերպված ամենադաժան հանցավոր համայնքներից մեկը՝ հիմնված Էդուարդ Չուդինովի և իր փոքր եղբոր՝ Դմիտրիի կողմից։ Ավազակախմբի մեջ մտնում էին ընդամենը 8 անձ։ Հանցագործները հիմնականում զբաղվել են երիտասարդ աղջիկներին մարմնավաճառության մեջ ներգրավելով, հրաժարվողներին սպանելով։ Աղջիկների սպանությունները կատարվել են 2002-2005 թվականներին Նիժնի Տագիլի, Նևյանսկիի և Պրիգրոտնիի շրջաններում, ինչպես նաև Կուշվայի և Կիրովգրադի քաղաքային վարչակազմերին ենթակա տարածքներում։

Ոչ ուշ, քան 2007 թվականի փետրվարի 1-ը, Լևիխա գյուղի մոտ՝ «7 կիլոմետր» ճանապարհային նշանի կողքին գտնվող ավտոբուսի կանգառում[1][2]՝ Եկատերինբուրգի Նիժնի Տագիլ մայրուղուց 13 կմ հեռավորության վրա[3] և Նիժնի Տագիլից 40 կիլոմետր հեռավորության վրա, հայտնաբերվել է երիտասարդ կանանց և երեխաների զանգվածային գերեզմաններ։ Այս ամենի մասին տեղեկությունները հայտնվել են 2007 թվականի փետրվարի 2-ին ուրալցի թղթակից Ռինատա Նիզամովայի «Կոմսոմոլսկայա պրավդա» օրաթերթում[4]։ Այդ օրը Սվերդլովսկի շրջանի դատախազությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով հաստատել է տեղի ունեցածը[5]։ Գտնվել և նույնականացվել են 13-ից 26 տարեկան աղջիկների ամենաքիչը 15 մարմին (Ռինատա Նիզամովի տվյալներով՝ 30-ը)։ Զանգվածային լրատվամիջոցներում այս ամենը անվանել են «Հարսների գերեզմանատուն»։

Դատական հետաքննության արդյունքում ապացուցվել են ավազակախմբի կողմից կատարված 14 սպանություններ։

Ավազակախմբի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավազակախմբի ղեկավար Էդուարդ Չուդինով աշխատել է «Ուռալբտորմետ» կազմակերպության բազայում՝ որպես կշռող, որտեղ էլ վերավաճառում էր գողացված գունավոր մետաղը՝ ձեռք բերելով մեծ եկամուտ։ 2004 թվականին իր ընկեր Իգոր Մելիժենկովի հետ միասին, ով նոր էր ազատ արձակվել հարբած վիճակում կռվելու արդյունքում 2 տարի բանտում անցկացնելուց հետո։ Չուդինովը գնել էր մարմնավաճառությամբ զբաղվող ընկերություն[6], որն էլ ըստ հետաքննության հետագայում դարձել էր նրանց գլխավոր բիզնեսը։ Նրանք վարձել են բնակարան, որտեղ ապրել են աղջիկները, ովքեր հիմնականում Նիժնի Տեգիլի շրջակայքում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներից էին։

Աղջիների հետ ծանոթանացել են, իսկ հետո նրանց առաջարկել գնալ այդ բնակարան, որտեղ նրանց ծեծել են և ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ։ Նրանք, ովքեր համաձայնվել են ստիպված էին գրել նամակ իրենց բարեկամներին, որ նրանց հետ ամեն ինչ կարգին է և նրանք շուտով կվերադառնան տուն, իսկ ովքեր հրաժարվել են՝ բռնաբարվել են, իսկ հետո խեղդվել, իսկ դիերը տարվել են անտառ։

Մինչ խմբավորման ստեղծումը՝ 2002 թվականին, Էդուարդ Չուդինովը իր հանցակիցներ Խմելյովի և Դյաչկովի հետ միասին խեղդել է Կսենյա Ֆյոդորովային և Օքսանա Նեմիտովային։ Ֆյոդորովան սպառնացել է ոստիկանություն դիմել բռնաբարության համար, իսկ Նեմիտովային սպանել են, որպեսզի ազատվեն ականատեսից[6]։

2005 թվականի նոյեմբերին նրանք սապնել էին Ալեսիա Ռոմուզին, նրա դին հայտնաբերվել է անտառային գոտում։ Օպերատիվ աշխատակիցների տվյալներով՝ սպանությունը իրականացրել է ավազակախմբի ղեկավար Էդուարդ Չուդինովը։ Նա գործնական փորձով ցույց է տվել խմբավորման անդամներին՝ ինչպես ճիշտ խեղդել մարդուն։

Հանցագործների զոհեր են դարձել նաև անչափահաս աղջիկները։ Խմբավորման անդամ Մարկ Կուստովսկին ծանոթացել է երիտասարդ աղջիկների հետ, սիրահետել նրանց, հրավիրել ժամադրությունների, իսկ հետո առևանգել և տարել նրանց Էդուարդի մոտ, ով ստիպել է աղջիկներին զբաղվել մարմնավաճառությամբ, իսկ երբ նրանք հրաժարվել են, ապա սպանել է նրանց։ Նման զոհերից են եղել 15-ամյա Օլյա Բուբնովան և 13-ամյա Վիկա Յուշկովան։ Կուստովսկին և իր ընկեր Արտյուգինը իր տանը բռնաբարել են աղջիկներին, իսկ հետո ավտոմեքենայով տարել են Լյովիխիից մի փոքր հեռու գտնվեղ անտառ, որտեղ Չուդինովը սպանել է նրանց[6]։

Նրանց գործի կարևոր էպիզոդներից է եղել Էդուարդի մեծ աղջկա սպանությունը, ում ինքը՝ Էդուարդն է սպանել։ Իր ցուցմունքի համաձայն՝ վեճի ընթացքում Չուդինը բռունցքով հարվածել է աղջկա դնչին, աղջիկն ընկել է և գլուխը հարվածել է քարերին ու մահացել։ Այդ ամենից հետո նա տեղափոխել է նրա մարմինը Լյովիխի մոտակայքում գտնվող անտառ և թաղել[6]։

Տագիլի «կավատների խմբավորումը» կատարել է 14 կանանց սպանություն։ Բոլոր մահացածները նույնականացվել են՝ նրանցից ամենաերիտասարդները եղել են 13 և 15 տարեկան, իսկ ամենամեծը՝ 26։

Ձերբակալություն, հետևանքներ և դատապարտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործը վարել է Ալեքսանդր Եգորովը (ծնված՝ 1968 թվականի հունիսի 26-ին)։

Խմբավորումը սկսել է քանդվել Էդուարդ Չուդինովի և բռնաբարության հոդվածով Իգոր Մելիժենկովի ձերբակալությամբ։ Դրանից հետո բացահայտվել է, որ Չուդինովը ունեցել է կազմակերպություն, որը զբաղվել է մարմնավաճառությամբ, որ այնտեղ անհետացել են աղջիկներ։ Առաջին սպանություններից հետո ի հայտ են եկել նորերը։ Խմբավորման անդամները ընդհանուր առմամբ ներգրավված չեն եղել այլ հանցավոր գործերում, միակը Իգոր Մելիժենսկին էր, ով ունեցել է հանցավոր անցյալ։ Գործավար Ալեքսանդր Եգորովը կարծում էր, նրան ոգևորել է անպատժելիությունը։

Հետաքննությունը անցկացրել է Սվերդլովսկու շրջանի հատուկ գործերով քննիչ Ալեքսեյ Պրոխորովը։

2008 թվականին Նիժնի Տագիլի 23-ից 45 տարեկան ութ բնակիչներ մեղադրվել են հանցավոր խմբավորման, սպանության, բռնաբարության, առևանգման և հանցագործությունների քողարկման մեջ։ 2008 թվականի ապրիլին Նիժնի Տագիլի Սվերդլովսկի շրջանային դատարանի քրեական գործերով նիստը, որը նախագահել է Սերգեյ Ժերնովան, հրապարակել է 14 աղջիկների սպանության քրեական գործով դատավճիռը[7][8][9]։

  • Էդուարդ Չուդինով (ծնված 1969 թվականին) մեղավոր է ճանաչվել 12 սպանությունների, բռնաբարության, մարդկանց առևանգման, մարմնավաճառության կազմակերպության համար և դատապարտվել է հատուկ ռեժիմով ցմահ ազատազրկման «Սև բերկուտ» գաղութում։
  • Դմիտրի Չուդինով (ծնված 1970 թվականին) դատապարտվել է սպանության, բռնաբարության, սեռական բնույթի բռնության համար և դատապարտվել 21 տարի ժամկետով ազատազրկման, որից 7-ը պետք է անցկացներ բանտում, իսկ մնացածը՝ հատուկ ռեժիմով գաղութում։
  • Իգոր Խմելյով (ծնված 1961 թվականին) մեղադրվել է սպանության և բռնաբարության մեջ, դատարանը նրան դատապարտել է 22 տարի ժամկետով ազատազրկման, որից 7-ը՝ բանտում, իսկ մնացածը՝ հատուկ ռեժիմով ուղղիչ գաղութում։
  • Իգոր Մելիժնիկով (ծնված 1976 թվականին) բոլոր մեղադանքներով ընդհանուր առմամբ դատապարտվել է 16 տարվա ազատազրկման[6]։
  • Մարկ Կուստովսկի (ծնված 1976 թվականին) մեղադրվել է երկու և այլ անձանց առևանգնման, բռնաբարության և երկու սպանությունների մեջ, դատապարտվել է 24 տարի ազատազրկման, որից 8 պետք է անցկացներ բանտում, իսկ մնացածը՝ հատուկ ռեժիմով գաղութում։
  • Եվգենի Կրյուչկով (ծնված 1979 թվականին) դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, որը պետք է անցկացներ հատուկ ռեժիմի ուղղիչ գաղութում։
  • Դմիտրի Դյաչկով (ծնված 1982 թվականին) մեղադրվել է երկու աղջիկների սպանության մեջ, որը ըկատարվել է մի խումբ մարդկանց կողմից կամ այլ հանցագործությունը թաքցնելու նպատակով, բռնաբարության և սեռական բնույթի բռնի գործողություններ իրականացնելու մեջ, դատապարտվել է 13 տարվա ազաատազրկման, որը պետք է անցկացներ հատուկ ռեժիմով ուղղիչ գաղութում։
  • Իլյա Արտյուգին (ծնված 1983 թվականին) մեղադրվել է անօրինական կերպով անձին ազատությունից զրկելու, սեռական բնույթի բռնության կիրառման մեջ, ինը կետերով դատարանը նրան դատապարտել է 11 տարի ժամկետով ազատազրկման՝ ընդհանուր ռեժիմով գաղութում ծառայելու։

2020 թվականին Դմիտրի Չուդինովը դեմել է դատարանին, որպեսզի պատժի չկրած մասը փոխարինվի ավելի մեղմ պատժով, սակայն դատարանը մերժել է հայցը[10]։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրոթյուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Тайна кладбища секс-рабынь: почему за пять лет его не нашли? // KP.RU». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 22-ին.
  2. «Главарь банды сутенеров признался в убийствах секс-рабынь». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 22-ին.
  3. «Под Лёвихой появится ещё один поклонный крест». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 22-ին.
  4. «На Урале нашли тайное захоронение секс-рабынь (Комсомольская правда, 02 февраля 2007 года)». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 8-ին.
  5. «Свердловская облпрокуратура выступила с официальным заявлением по факту массового захоронения девушек (URA.ru)». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 8-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Кладбище невест в Нижнем Тагиле». Журнал «Холод». 2022 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 8-ին.
  7. «Приговор жестоким убийцам». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 10-ին.
  8. «Сутенёры наубивали на 101 год». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 10-ին.
  9. «Убийцы-сутенёры осуждены». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 6-ին.
  10. «Убийце проституток в России отказали в смягчении наказания». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 10-ին.