Էդուարդ Գաբրիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ Գաբրիելյան
Ծնվել էօգոստոսի 16, 1941(1941-08-16) (82 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Էդուարդ Արշակի Գաբրիելյան (օգոստոսի 16, 1941(1941-08-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Գաբրիելյաը ծնվել է 1941 թվականի օգոստոսի 16-ին Երևան քաղաքոմ[1]։ Բարձրագույն կրթությունը ստացել է 1968 թվականին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը[2]։ Ստացել է ճարտարագետ-շինարարի որակավորում։

1959-1965 թվականներին որպես վարպետ աշխատել է Հայաստանի թատերական ընկերության գեղարվեստաարտադրական կոմբինատում[3], 1965-1967 թվականներին` գլխավոր ճարտարագետ, 1967-1974 թվականներին` տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ 1974-1976 թվականներին` տնօրեն։

1976-1996 թվականներին զբաղեցրել է «Հայբնագույնքարեր» ԱՄ գլխավոր տնօրենի պաշտոնը։ 2000 թվականից եղել է «Երևանի միկրոավտոբուսային ՈՒԱԶ» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, «Երևանի ՈՒԱԶ» ՓԲԸ նախագահ։

2003 թվականի մայիսի 25-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր ՕԵԿ համամասնական ընտրացուցակով։ Մինչև 2006 թվականի մայիսի 22-ը եղել է ՕԵԿ և ՕԵ խմբակցության անդամ։ 2006 թվականի մայիսի 25-ից եղել է «Գործարար» պատգամավորական խմբի անդամ։ Ոչ մի կուսակցության չի պատկանել։ Եղել է Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.
  2. «Габриелян Эдуард Аршакович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.
  3. Ереван, Эдуард Аршакович Габриелян арм Էդուարդ Գաբրիելյան Армянский политик Дата рождения: 16 августа 1941Место рождения:; ССР, Армянская. «Габриелян, Эдуард Аршакович - это... Что такое Габриелян, Эдуард Аршакович?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]