Էդմունդ Ծատուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդմունդ Ծատուրյան
Ծնվել էմարտի 18, 1937(1937-03-18)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 14, 2010(2010-05-14) (73 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Էդմունդ Համբարձումի Ծատուրյան (մարտի 18, 1937(1937-03-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 14, 2010(2010-05-14), Երևան, Հայաստան), քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր,

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդմունդ Ծատուրյանը ծնվել է 1937 թվականի մարտի 18-ին Երևանում[1]։ 1960 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը[2]։ Ստացել է ճարտարագետ-մեխանիկի որակավորումը։ Եղել է Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ, Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ։ 1960-1964 թվականներին Երևանի էլեկտրաապարատների գործարանում աշխատել է ճարտարագետ-կոնստրուկտոր[3], եղել է խմբի ղեկավար, արտադրության գծով գլխավոր տնօրենի տեղակալ, 1964-1966 թվականներին Աբովյանի ռադիոդետալների գործարանում աշխատել է գլխավոր մեխանիկ, 1966-1969 թվականներին Սևանի գործադիր սարքերի գործարանում` գլխավոր ճարտարագետ։ 1969-1978 թվականներին եղել է Երևանի մեխանիկական գործարանի տնօրեն, քաղխորհրդի գործադիր կոմիտեի արդյունաբերության վարչության գլխավոր ճարտարագետ, քաղպլանի նախագահի տեղակալ, 1978-1982 թվականներին եղել է «Գառնի» գործարանի գլխավոր ճարտարագետ, իսկ 1982-1999 թվականներին՝ «Էլեկտրաճշգրիտսարք» գործարանի տնօրեն[4]։

1999-2003 թվականներին եղել է Ազգային Ժողովի պատգամավոր («Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով)[5]։ Եղել է Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ Եղել է «Միասնություն» խմբակցության, ապա «Ժողովրդի ձայն» պատգամավորական խմբի անդամ։ 2003 թվականի մայիսի 25-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր «Արդարություն» դաշինքիհամամասնական ընտրացուցակով։ Եղել է Ազգային Ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Եղել է «Արդարություն» խմբակցության անդամ, ՀԺԿ վարչության անդամ։ Մահացել է 2010 թվականի մայիսի 17-ին[6]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.
  2. «Цатурян Эдмунд Амбарцумович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.
  3. Ереван, Эдмунд Амбарцумович Цатурян арм Էդմունդ Ծատուրայան Армянский депутат Дата рождения: 18 марта 1937Место рождения:; ССР, Армянская. «Цатурян, Эдмунд Амбарцумович - это... Что такое Цатурян, Эдмунд Амбарцумович?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  4. «Цатурян, Эдмунд Амбарцумович - машиностроители. Цатурян Э». Blog (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.
  5. «Цатурян, Эдмунд Амбарцумович — Википедия (с комментариями)». wiki-org.ru. Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.
  6. «Ցավակցություն». Armtimes.com. Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]