Էդգար Գևորգյան (պետական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդգար Գևորգյան
Ծնվել էհոկտեմբերի 30, 1969(1969-10-30) (51 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայկական ԽՍՀ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Էդգար Ժորայի Գևորգյան (հոկտեմբերի 30, 1969(1969-10-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի պետական գործիչ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1987 թ. - աշխատել է Երևանի թիվ 29 ուսումնարանում որպես հյուսն-էլեկտրիկ։
  • 1987-1989 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1989-1990 թթ. - աշխատել է կոոպերատիվում որպես բանվոր։
  • 1990-1993 թթ. - աշխատել է ՀՀ արդյունաբերության նախարարության փորձագիտական գործարանում որպես կարգավորող։
  • 1993-1994 թթ. - աշխատել է բաժնետիրական ընկերությունում որպես իրավաբանական ծառայության և արբիտրաժի վարչության գլխավոր մասնագետ։
  • 1995-1996 թթ. - ՀՀ կառավարության քարտուղարությանի իրավաբանական վարչության առաջատար մասնագետ։
  • 1996-2003 թթ. - ՀՀ կառավարության քարտուղարությանի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ։
  • 2003-2004 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնակատար։
  • 2004-2008 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ։
  • 2008 թ. հունիսի 26-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ (քաղաքացիական ծառայողի կարգավիճակով)՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից[1]։
  • 2015 թ. ապրիլի 27-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[2]։
  • 2015 թ. ապրիլի 27-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար։
  • 2015 թ. հուլիսի 2-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար[3]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ վարչապետի հուշամեդալ։
  • ՀՀ վարչապետի շնորհակալագիր։
  • 2017 թվականին ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան[4]։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]