Էբենհոլց
Բնակավայր | ||
---|---|---|
Էբենհոլց | ||
Երկիր | ![]() | |
ԲԾՄ | 455±1 մետր | |
Փոստային դասիչ | 9490 | |
| ||
Էբենհոլցը (գերմ.՝ Ebenholz, նաև՝ Էբահոլց, գերմ.՝ Ebaholz[1]) գյուղական բնակավայր է Լիխտենշտայնում` ընդգրկված Վադուց համայնքի սահմաններում։ «Ebenholz» գերմաներենից թարգմանաբար նշանակում է էբենոս (սև ծառ)։ Փոստային ինդեքսն է՝ 9490։
Գյուղը տեղակայված է երկրի մայրաքաղաքից դեպի հյուսիս՝ Շվեյցարիայի սահմանի մոտ, իսկ ավելի հյուսիս նրան է հարում Մյուլեհոլց բնակավայրը։ «Landstrasse 28» ավտոճանապարհը գյուղը երկու մասի է բաժանում։
Բնակավայրի միջին բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 455 մ, սակայն գյուղի արևելյան մասում բարձրությունները գերազանցում են 500 մ-ը՝ հասնելով 600 մ-ի[2]։
Էբենհոլցում գտնվում է «Vaduz, Ebenholz/Universität» ավտոբուսային կանգառը, ավտոբուսները երթևեկում են ժամը 5։30-ից մինչև 23։00-ը, 10-30 րոպե ընդմիջումով[2]։
Այստեղ տեղակայված է սպորտային ավտոմեքենաների նախագծմամբ և արտադրությամբ մասնագիտացած շվեյցարական Orca Engineering ընկերության մասնաճյուղը, որը հայտնի է աշխարհի ամենարագ մեքենաներից մեկի՝ R113 սպորտքարի արտադրությամբ։ Գյուղում են գտնվում նաև «Telecom Liechtenstein AG», «AXA Winterthur», «Vaterländische Union», «Netcetera» ընկերությունների գրասենյակները, «Weingut des Fürsten von Liechtenstein Fürstliche Domäne» գինետունը։ Գյուղում կա սկվոշի մարզական ակումբ[2]։
Այստեղ են գտնվում 1930-1931 թվականներին կառուցված Սուրբ Հովսեփի մատուռը[3] և 1962-1963 թվականներին ժամանակակից ոճով կառուցված լյութերական եկեղեցին[4]։