Զևս (գերմանական դոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զևս
Զևսը Գինեսի ռեկորդների գրքի հավաստագրով
Տեսակառանձնյակ և Ընտանի կենդանիներ
Սեռարու
Սատկել էսեպտեմբերի 12, 2023(2023-09-12)[1]
ՆախորդողՖրեդի
Անվանված էԶևս

Զևս (անգլ.՝ Zeus, - սեպտեմբերի 12, 2023(2023-09-12)[1]), գերմանական դոգ Բեդֆորդից (Տեխաս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ)։ 2023 թվականի սեպտեմբերի 11-ի դրությամբ՝ աշխարհի ամենաբարձրահասակ շունն ըստ Գինեսի ռեկորդների գրքի (գրքում գրանցվել է 2022 թվականի մարտի 22-ին[2]. կանգնած վիճակում նրա հասակը 1,046 մետր էր[3][4]։

Զևսի տերը Բրիթընի Դևիսն էր։ Արու[2] Զևսը ծնված հինգ ձագերից ամենախոշորն էր և բացառիկ մեծ էր նույնիսկ երիտասարդ ժամանակ։ Նրա սննդակարգը բաղկացած էր օրական 12 տուփ Gentle Giants Dog Food կերից[5][6]։

Զևսը սատկել է 2023 թվականի սեպտեմբերի 12-ին՝ ոսկրի քաղցկեղից բուժելու ժամանակ առաջացած բարդություններից հետո։ Առջևի աջ թաթի անդամահատումից հետո առաջացել էր թոքաբորբ, որից էլ Զևսը սատկել է[7]։

Երբևէ գրանցված ամենաբարձրահասակ շան անունը, որը ևս գերմանական դոգ էր, նույնպես Զևս էր։ Նա սատկել է հինգ տարեկանում՝ 2014 թվականին[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Zeus, the world's tallest dog, has died aged three, Guinness World Records says
  2. 2,0 2,1 «Tallest dog living (male)». Guinness World Records Limited.
  3. «World's tallest dog confirmed as Zeus the Great Dane». Guinness World Records (բրիտանական անգլերեն). 2022 թ․ մայիսի 4. Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին.
  4. «World's tallest dog is 7 feet on hind legs. He likes to sit on laps». Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին.
  5. Toyin Owoseje (2022 թ․ մայիսի 6). «Zeus, a Great Dane from Texas, is the world's tallest dog». CNN. Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին.
  6. «World's tallest dog confirmed: Meet 'Zeus' the Texas Great Dane». FOX TV Digital Team (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ մայիսի 6. Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին.
  7. «Zeus, the world's tallest dog, has died aged three, Guinness World Records says». Sky News (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 15-ին.
  8. «Zeus, World's Tallest Dog, Dies at Age 5». ABC News (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին.
Ռեկորդներ
Նախորդող:
Ֆրեդի (շուն)
Աշխարհի ամենաբարձրահասակ շուն
Մայիսի 4, 2022 – ներկա
Հաջորդող: