Զրոյական հանդուրժողականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Զրոյական հանդուրժողականություն իրավապահ մարմինների կողմնակալ մարտավարություն, պոտենցիալ քրեական խմբերի մասնակիցների պատժի ձև, ինչը ենթադրում է օրենքով սահմանված կարգով սահմանափակումների և տույժերի առավելագույն հնարավոր կիրառումը նույնիսկ փոքր հանցագործությունների կամ զանցանքների դեպքում[1]։ Սա կիրառվում է անցանկալի վարքը, իրավախախտումը վերացնելու, կանխելու նպատակով[2][3]։ Զրոյական հանդուրժողականության քաղաքականությունը իշխանական մարմիններին արգելում է ըստ հայեցողություն փոխել պատիժները, նրանք պարտավոր են կիրառել նախապես որոշված պատիժը, անկախ անհատական մեղքից և մեղմացուցիչ հանգամանքներից։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Համացանցի ստուգաբանական բառարանի, «զրոյական հանդուրժողականություն» եզրի առաջին գրանցված օգտագործումը եղել է 1972 թվականին։ Նախապես այն օգտագործվել է ԱՄՆ քաղաքական լեզվում[4]։ Ավելի վաղ «զրոյական հանդուրժողականություն» եզրը օգտագործվել է 1960-ականների կեսին, կապված հեպտաքլոր թունաքիմիկատի հետ։ Միազյալ Նահանգների Պարենի և դեղորայքի վարչությունը 1963 թվականին «Հանրամատչելի մեխանիկա» ամսագրում գրել է, որ հեպտաքլորը առավել թունավոր է, և նրան հայտարարվում է զրոյական հանդուրժողականություն, որը նշանակում է, թե նրա չնչին քանակն իսկ պետք է բացառվի սննդում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Нулевая толерантность
  2. zero tolerance, n. (under zero, n.). The Oxford English Dictionary, Second Edition 1989. Retrieved 10 November 2009 from oed.com website. [1]
  3. zero tolerance. (n.d.). The American Heritage Dictionary of the English Language, Fourth Edition. Retrieved 10 November 2009, from Dictionary.com website. [2]
  4. «Zero Tolerance»։ Online Etymology DIctionary։ Վերցված է 2012-04-07 
  5. Clifford B. Hicks, "And Was It a Silent Spring?", Popular Mechanics, June 1963, p. 87.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

) May 2002 Le Monde Diplomatique. (ita version)