Զրահատանկային տեխնիկայի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զրահատանկային տեխնիկայի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍվերդլովսկի մարզ
ՎայրՆիժնի Տագիլ
ՀասցեՆիժնի Տագիլ
Հիմնադրվել է1986
Կայքuvz.ru/presscenter/technical_museum/
Քարտեզ
Քարտեզ

Զրահատանկային տեխնիկայի թանգարան (ռուս.՝ Музей бронетанковой техники), գտնվում է Նիժնի Տագիլ քաղաքի Դերժինսկի շրջանում՝ Վոստոչնոե մայրուղու 28/5 հասցեում, Ուրալվագոնզավոդի հիմնական մուտքի մոտ։ Թանգարանը Ուրալվագոնզավոդի պատմության թանգարանի և ՈւՎԶ-ի արտադրանքի վագոնային ցուցադրման հետ միասին ներառված է Ուրալվագոնզավոդ թանգարան-ցուցահանդեսային համալիրում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը բացվել է 1986 թվականին «Ուրալվագոնզավոդ» ընկերության գլխավոր տնօրեն Վ. Կ. Սոտնիկովի հրամանով։ Թանգարանի բացումը նվիրված էր ձեռնարկության 50-ամյա տարելիցին։ Այդ ժամանակ թանգարանը բացվել է միայն գործարանի մասնագետների համար և այլ քաղաքացիներին հասանելի չէր։ 1988 թվականին թանգարանի շենքը գտնվել է ձեռնարկության առևտրային վարչության բաժնում և վերածվել է պատրաստի արտադրանքի պահեստի՝ պահպանելով թանգարանի ցուցադրությունը։

Շենքը 1997 թվականին վերադարձվել է թանգարանին։ Այստեղ առաջին անգամ անցկացվել են կազմակերպված էքսկուրսիաներ։ 2006 թվականին տեղի ունեցավ թանգարանի նոր բացումը, որը դուրս էր ձեռնարկության կառուցվածքից և հասանելի բոլոր այցելուների համար։ Այս միջոցառումը նվիրված էր Ուրալվագոնզավոդի հիմնադրման 70-ամյակին։ Բացմանը ներկա էին Սվերդլովսկի մարզի նահանգապետ Էդուարդ Ռոսսելն ու Եկատերինբուրգի արքեպիսկոպոսը[2]։ Առաջին զբոսաշրջիկների թվում էին ռազմաճակատի և թիկունքի վետերաններ, պետական պաշտոնյաներ և հոգևորականներ։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն ունի ավելի քան հազար ցուցանմուշ. դրանց թվում են մարտական մեքենաների դետալներ, վերահսկման սարքավորումներ, մեքենաներ և գործիքներ, գծագրեր և էսքիզներ։

Ցուցադրությունում ներկայացված են Ուրալվագոնզավոդի պարգևները՝ 1935 թվականին Լենինի շքանշանից մինչև 1986 թվականին ստացած Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանը, սյուժետային նկարներ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում Ուրալվագոնզավոդի գործունեությանը։

Թանգարանի զարդ է համարվում այցելուների համար հայտնի էքսպոզիցիոն նմուշների և փորձարարական զրահապատ տրանսպորտային միջոցների շարքը՝ արտադրված է Ուրալվագոնզավոդում Մեծ Հայրենական պատերազմի ժամանակներից մինչև մեր օրերը, այդ թվում՝ ОТ-34, Т-54, «Объект 167», БРЭМ-1 և այլն։ Ցուցահանդեսը եզրափակում է T-90С տանկը։ Տանկերը պատրաստված են այնպես, որ այցելուները կարողանան մտնել դրանց մեջ։ Յուրաքանչյուր տանկի մոտ կա ռուսերեն և անգլերեն լեզուներով ցուցափեղկ, որը պատմում է դրանց տակտիկական և տեխնիկական բնութագրերի մասին։

Հետաքրքրություն են ներկայացնում ցուցահանդեսի առանձին տանկերի ճակատագիրը։ 1942 թվականի վերջին ОТ-34 հրանետային տանկը զորավարժությունների ժամանակ մերձմոսկովյան լճում ջրասույզ է եղել՝ մածուցիկ տիղմից հանելու անհաջող փորձերից հետո։ Այն հնարավոր չի եղել հանել ոչ 1943 թվականի գարնանը, ոչ էլ 1950-ական թվականներին Մոսկվայի օղակաձև ավտոմոբիլային ճանապարհի ձևավորման ժամանակ։ Միայն 1999 թվականին տանկը հնարավոր եղավ դուրս հանել ժամանակակից տեխնիկայի օգնությամբ, որից հետո այն գործնականում ապամոնտաժվել և կրկին հավաքվել է, նորոգվել և փոխարինվել են շարժիչն ու շարժահաղորդումը։ Այժմ այս տանկը Հաղթանակի օրվա և տեխնիկայի միջազգային ցուցահանդեսների ժամանակ Նիժնի Տագիլում գլխավորում է տեխնիկայի զորահանդեսը։ Փորձարարական «Объект 140» և «Объект 167» 1960- ական թվականներին գտնվել են Կուբինկի զենքի և զրահապատ մեքենաների պատմական թանգարանում, իսկ 2006 թվականին այն նվիրաբերվել է նիժնիտագիլյան թանգարանին։ 1999 թվականին Т-90С տանկը մասնակցել է զրահապատ մեքենաների փորձարկմանը Տար անապատում։ 2006 թվականին հանձնվել է թանգարանին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Музей бронетанковой техники» (ռուսերեն). Уралвагонзавод. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
  2. «Архиепископ Викентий принял участие в церемонии открытия музея бронетанковой техники в Нижнем Тагиле» (ռուսերեն). Екатеринбургская Епархия Русской Православной Церкви. 2006 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]