Զույգընտրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զույգընտրություն անասնաբուծությունում, ցանկալի որակի սերունդ ստանալու համար ընտրված ծնողական զույգերի առավել նպատակահարմար զուգակցում։ Խնդիրն է կատարելագործել կամ ստեղծել նոր ցեղեր։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինում է հոմոգեն և հետերոգեն։ 1-ինի դեպքում զուգակցում են միևնույն դրական հատկանիշներով (մթերատվություն, մարմնակազմվածք, հաճախ նաև՝ ծագում) ընտրված զույգերը։ մոտ ուժեղանում է ծնողների հատկանիշների համալիրը, ամրապնդվում ժառանգականությունը։ 2-րդի դեպքում զուգակցվում են տարբեր հատկանիշներով ծնողների զույգեր։ Ծնողների հատկանիշների բարդ փոխներգործությունից ստացվում է արժեքավոր սերունդ, իսկ երբեմն նաև՝ նոր որակներ։ Զույգընտրությունը կարող է լինել անհատական, խմբային, անհատախմբային, իսկ թռչնաբուծությունում՝ ընտանիքախմբային։ 1-ինի դեպքում յուրաքանչյուր էգի համար կազմվում է զույգընտրության սխեմա, կատարվում այնպիսի արու-արտադրողի ընտրություն, որի բեղմնավորումից սպասվում է ցանկալի որակի սերնդի ստացում։ Խմբակայինի դեպքում որոշակի դասայնության և տոհմային արժեքայնության նմանության էգերի խմբի համար ընտրում են բարձր դասայնության արտադրող-արուների խումբ։ Անհատական-խմբայինի դեպքում մայրը գլխաքանակը բաժանում են խմբերի, որոնցում ներառում են մարմնակազմվածքով, մթերատվությամբ ու ծագումով և նման կենդանիներ։ Յուրաքանչյուր խմբի էգերի համար ընտրում են ավելի բարձր դասայնության արտադրող-արուներ։ Ընտանիքախմբայինի դեպքում հատուկ ընտրված բարձր մթերատու ածան հավերի խմբում թողնում են մի քանի աքլոր-եղբայրներ, որոնք ստացվել են ըստ գնահատված աքլորների սերնդի։ Կախված կոնկրետ նպատակներից՝ զույգընտրությունը կարող է ուղղորդված լինել պոպուլյացիայի արագ բարելավման համար լավագույն էգ և արու կենդանիների սերնդի բազմացմանը, ինբրիդինգային դեպրեսիաներից խուսափելու համար պատահական ազգակցական բեղմնավորման կանխմանը և այլն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուխկյան Ա., Գյուղատնտեսական կենդանիների բուծումը, Երևան, 1975։
  • Ռուխկյան Ա., Տոհմային գործը անասնաբուծության ﬔջ, Երևան, 1986։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։