Զոդում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
բարձր ջերմաստիճանի զոդում
Զոդում ձեռքի էլեկտրական զոդիչով։

Զոդում, կարծր վիճակում գտնվող նյութերը զոդանյութով միացնելու պրոցես է։ Զոդման դեպքում հիմնական նյութն ու զոդանյութը փոխադարձաբար լուծվում և դիֆուզվում են։ Զոդանյութը լցվում է շինվածքի միացվող մասերի միջև եղած բացակը՝ զոդման միաձույլ կար ստանալու նպատակով։ Զոդումով ստանում են չերկատվող միացումներ՝ պողպատից, թուշից, ապակուց, գրաֆիտից, սիևթետիկ և այլ նյութերից պատրաստված շինվածքներում։ Մետաղի Զոդումով կատարվում է կարծր և փափուկ զոդանյութերով։ Առաջին դեպքում զոդում կատարվում է գազայրիչներով, էլեկտրական աղեղով, բարձր հաճախականության հոսանքներով՝ մուֆելային, թունելային նաև այլ վառարաններում։ Փափուկ զոդանյութերով զոդում կատարվում է զոդիչներով, գազայրիչներով, հալված զոդանյութերով լցված վաննայի մեջ խորասուզելով և այլն։

Զոդանյութեր Քիմիական բաղադրությունը[1]
անագ ծարիր
ՊՕՍ 90 89-90 0,15
ՊՕՍ 40 39-40 1,5-2,0
ՊՕՍ 30 29-30 1,5-2,0
ՊՕՍ 18 17-18 2,0-2,5

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տնային տնտեսության հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն. 1997. էջ 32. ISBN 89700-009-3. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն)


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 698