Զմրուխտ (անձնանուն)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զմրուխտ (այլ կիրառումներ)
| Զմրուխտ Զմրուխտ | |
|---|---|
| Տեսակ | իգական անձնանուն և անձնանուն |
| Սեռ | իգական |
| Ծագում | |
| Ծագման լեզու | հայերեն |
| Գիր | Հայոց գրեր |
| Կապված հոդվածներ | «Զմրուխտ» սկսվող էջեր |
Զմրուխտ, հայկական իգական անուն։ Առաջացել է զմրուխտ թանկագին քարի անունից։ Հոմանիշ և համազոր անունն է Զմրութ։ Հիշատակված է 13-րդ և 15-րդ դարերում, ապա դուրս է եկել գործածությունից՝ իր տեղը զիջելով թուրքերեն Զմրութ անվանը[1]։
Գործածություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զմրուխտ խաթուն, պարսից ազնվական ցեղից, ով ընդունեց քրիստոնեությունը և եղավ կին Խավռաս իշխանաց իշխանի (1212-1223)[2]։
- Զմրուխտ խաթուն, կին Ամբատի, ով 1234 թվականին կալվածքներ է նվիրել Հոռոմոսի վանքին[3]։
- Զմրուխտ խաթուն, կին Պլտուխի և մայր Դանիել աբեղայի, ով 1427 թվականին Մաղարդի վանքում գրել տվեց մի Ավետարան[4][5]։
- Զմրուխթ, այնուհետև Զմրութխ ձևով հիշատակված է 1708 թվականին[6]։