Զինվորի անհատական խրամատ
Ուշադրություն, այս հոդվածի աղբյուրները թերի են, ոչ բոլոր փաստերն են վավերացված աղբյուրով։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Զինվորի անհատական խրամատ, խրամատը դաշտային ամրաշինական կառույց է, որը ծառայում է որպես կրակային դիրք և կենդանի ուժի ու տեխնիկայի համար պարզագույն թաքստոց ժամանակակից բոլոր հարվածային միջոցներից պաշտպանվելու համար (անձնակազմի կորուստը պակասում է 4-6 անգամ)։ Խրամատը զգալիորեն թուլացնում է թափանցող ճառագայթումը, նվազեցնում հարվածային ալիքի և լուսային ճառագայթումը, նվազեցնում հարվածային ալիքի և լուսային ճառագայթման շառավիղը։ Խրամատները լինում են անհատական և ստորաբաժանման համար։
Առաջին հերթին փորում են անհատական խրամատներ նշանառուների, գնդացրորդների, նռնականետորդների համար և կատարվում է գնդակոծման ու դիտարկման տեսադաշտի մաքրում։
Գնդացրորդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գնդացրորդի համար անհատական խրամատ սարքելիս սկզբում փորվում է պառկած վիճակից կրակելու համար, հետո այն խորացվում է՝ ծնկած, ապա՝ կանգնած կրակելու համար։ Պառկած վիճակում կրակելու համար անհատական խրամատ փորվում է այսպես.
Ընտրված տեղում զինվորը պառկում է և ավտոմատը դնում իրենից առաջ՝ ձգված ձեռքի երկարությամբ, ապա շրջվելով ձախ՝ պատյանից հանում է սակրային բահը, երկու ձեռքով բռնում կոթն ու դեպի իր կողմը հարվածելով կտրում հողի շերտը, դնում իրենից առաջ, նշում է խրամատի սահմաններն ու սկսում փորել։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 10-րդ դասարանի, նախնական զինվորական պատրաստության դասագիրք