Զինեդին Մաշաշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զինեդին Մաշաշ
Zinédine Machach
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Մարոկկո Մարոկկո
Ծննդյան ամսաթիվ հունվարի 5, 1996(1996-01-05)[1][2][3] (28 տարեկան)
Ծննդավայր Մարսել
Հասակ 185 սմ
Քաշ 74 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Կարպի
(վարձավճարով Նապոլիից)
Համար 27
Պատանեկան կարիերա
2010-2012 Ֆրանսիա Կան
2012-2014 Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել
2014-2015 Ֆրանսիա Թուլուզ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2017 Ֆրանսիա Թուլուզ 21 (2)
2016-2017   Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել 10 (0)
2018-ներկա Իտալիա Նապոլի 0 (0)
2018-ներկա   Իտալիա Կարպի 0 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 4-ի, 2018:

Զինեդին Մաշաշ (ֆր.՝ Zinédine Machach, հունվարի 5, 1996(1996-01-05)[1][2][3], Մարսել), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Նապոլիից վարձավճարով հանդես է գալիս Կարպիի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[4]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուլուզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաշաշը հանդես է եկել Կանի, Մարսելի ակադեմիաներում։ 2014 թվականին միացել է Թուլուզի ակադեմիային։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի մայիսի 23-ին՝ Նիսի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 31-ին՝ Մոնպելիեի դեմ խաղում[6]։

2016 թվականի հուլիսի 27-ին Մաշաշը 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Օլիմպիկ Մարսել[7][8]։ Իր առաջին հանդիպումը անցկացրեց 2016 թվականի օգոստոսի 14-ին՝ Թուլուզի դեմ խաղում[9]։ Իր առաջին և միակ գոլը Մարսելի կազմում խփեց 2016 թվականի հոկտեմբերի 26-ին՝ Ֆրանսիայի լիգայի գավաթի Կլերմոնի դեմ խաղում[10]։ Մարսելի կազմում Մաշաշը անցկացրեց 12 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[11]։

Նապոլի[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունվարի 11-ին Մաշաշը 4․5 տարվա պայմանագիր կնքեց Նապոլիի հետ[12][13][14]։

2018 թվականի հուլիսի 21-ին Մաշաշը 1 տարվա վարձավճարով միացավ Սերիա B-ում հանդես եկող Կարպիին[15][16]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաշաշը իրավասու է ներկայացնել Ֆրանսիան, Ալժիրը և Մարոկկոն միջազգային ասպարեզում։ Այնուամեայնիվ, 2018 թվականի փետրվարին Մաշաշը ընտրեց Մարոկկոյի հավաքականը[17][18]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի ապրիլի 16-ի դրությամբ[19]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Թուլուզ 2014–15 1 0 0 0 0 0 1 0
2015–16 16 1 1 0 4 0 21 1
2017–18 4 1 0 0 0 0 4 1
Ընդհանուր 21 2 1 0 0 0 4 0 26 2
Մարսել (վարձավճար) 2016–17 10 0 1 0 1 1 12 1
Նապոլի 2017–18 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 31 2 2 0 0 0 5 1 38 3

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.lfp.fr/joueur/machach-zinedine
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «France - Z. Machach - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  5. «FC Toulouse - OGC Nice, May 23, 2015 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  6. «FC Toulouse - HSC Montpellier, Oct 31, 2015 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  7. «Marseille set to complete the signing Zinedine Machach | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  8. «Zinedine Machach arrive en prêt à l'OM». OM.net (ֆրանսերեն). 2016 թ․ հուլիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  9. «Olympique Marseille - FC Toulouse, Aug 14, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  10. «Clermont Foot Auvergne 63 - Olympique Marseille, Oct 26, 2016 - Coupe de la Ligue - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  11. «Zinedine Machach | Football Stats | Napoli | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  12. «Official: Napoli sign Machach | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  13. AFP. «Napoli sign French midfielder Machach». chicagotribune.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  14. «Toulouse outcast Machach joins Napoli». www.enca.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  15. «UFFICIALE: Napoli, Tutino e Machach in prestito al Carpi». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  16. «Zinedine Machach and Gennaro Tutino join Carpi on loan from Napoli». Troll Football (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հուլիսի 21. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  17. «Zinedine Machach Chooses to Play for Morocco Instead of Algeria». Morocco World News (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ փետրվարի 10. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  18. «Zinedine Machach dumps Algeria and opts for Morocco ahead of FIFA World Cup - 2018 FIFA World Cup - Russia». African Football. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  19. «Zinédine Machach». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զինեդին Մաշաշ» հոդվածին։