Զիբիլիքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Զիբիլիքս կամ ԶիբիLeaks, Երևանի ավագանու ընտրություններ 2017 ընթացքում հայտնաբերված ՀՀԿ փաստաթղթերի հավաքածու[1]։

Երևանի ավագանու ընտրություններ 2017 ընտրությունների ժամանակ «Ելք» դաշինքը մի քանի փաստաթոուղթ էր հրապարակել որոնք, ըստ «Ելք» դաշինքի, հանդիսանում են որպես «Երեւանի քաղաքապետի ընտրությանը ՀՀԿ անօրինականությունների, ընտրակաշառքի և վարչական ռեսուրսի չարաշահման ապացույց»[2]։ «Ելք» դաշինքը հայտարարում է, որ ներկայացված ցուցակները ու ինստրուկցիաները հայտնաբերել են ՀՀԿ նախընտրական շտաբներից մեկի աղբամանից և այդ փաստաթղթերը, ըստ «Ելք» դաշինքի, վկայում են ընտրությունների ընթացքում թե ընտրակաշառքի, թե վարչական ռեսուրսի կիրառման մասին[1]։ ՀՀԿ-ն իր հերթին հերքում է «Ելք» դաշինքի կողմից ներկայացված փաստաթղթերը ևդրանց հիմա առաջ քաշած մեղադրանքները[2]։

Հայտնաբերված փաստաթղթերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաստաթղթերի շարքում են.

  1. Արաբկիրի ոստիկանության ֆաքսից ստացված փաստաթուղթ, որտեղ նշված է, թե ՊՊԾ գնդի ոստիկաններից ով ինչքան ձայն է ապահովում ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանի համար[2]։
  2. Գումար բաժանողների ցուցակ[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]