Զգայակենտրոն շարժողական թերապիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Զգայակենտրոն շարժողական թերապիան (Sensor-Centered Movement Therapy) յուրահատուկ հոգեթերապևտիկ մեթոդ է, որը զարգացվում է Պարային-շարժողական թերապիայի, արևելյան մարտարվեստների և Մեդիտացիայի կիզակետում։ Զգայակենտրոն շարժողական թերապիան նախատեսված է հիմնականում սննդային, սննդառության վարքի և մարմնի պատկերի խագարումների (դիսմորֆոֆոբիա) թերապիայի համար։

Ներածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե զգայակենտրոն շարժողական թերապիան առավել կենտրոնացած էր շնչառական և շարժողական վարժությունների վրա[1], սակայն ժամանակի ընթացքում, սննդառության և մարմնի պատկերի խանգարումներ ունեցող մարդկանց հետ ևս աշխատելու համար, մեթոդին ավելացվել են նաև ևս երկու բաղադրիչ՝ համային զգայությունների վրա կենտրոնացման և էկստերո-զգայակենտրոն մեդիտացիան[1][2]։

Հիմնական բլոկերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինտերո-զգայակենտրոն շարժողական-շնչառական թերապիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Զգայակենտրոն շարժողական թերապիայի այս բլոկն իրենից ներկայացնում է արևելյան մարտարվեստներում առկա վարժությունների, հարվածների և պաշտպանությունների համակարգի (Կարատեյում՝ կատա, Թաեքվոնդոյում՝ փումսե) կամ գիմնաստիկայի պես մի բան, որն ի տարբերություն վերջիններիս չունի հստակ համակարգված շարժումների և վարժությունների ցանկ։ Զգայակենտրոն շարժողական թերապիայի այս բլոկը համարյա թե չի տարբերվում աուտենտիկ շարժումից (Authentic Movement) բացառությամբ այն բանի որ շարժման ողջ ընթացքում այցելուն պետք է կենտրոնանա իր ներքին զգայարաններից եկող ազդանշշանների վրա։ Այն նման է նաև արևելյա մարտարվեստներով թերապիային (Martial Arts Therapy) բացառությամբ այն բանի որ շարժման ընթացքում այցելուն չի առաջնորդվում որևէ հստակ համակարգված վարժությունների կամ շարժումների ցանկի։ Զգայաշարժողական թերապիայի այս բլոկը փոխաբերական տեսքով կարելի է ներկայացնել որպես ոչ կամածին նկարչություն՝ երաշտության ներքո, որտեղ երաժշտության փոխարեն հանդես են գալիս ներքին զգայարաններից եկող զգայությունները իսկ վրձնի փոխարեն՝ մարդու մարմինը[2]։

Կենտրոնացում համային զգայությունների վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա ենթադրում է սննդային արդյունավետ վարքի զարգացման թրեյնինգ՝ սննդառության ժամանակ բացառապես համային զգայությունների վրա կենտրոնցման եղանակով։ Թրեյնինգի ժամանակ մասնակիցները սովորում են ընդունել սնունդը "գիտակցված" ճանապարհով՝ զուգահեռաբար փորձելով վերլուծել ստացված համային տպավորությունները և ներկայացնել տարաբնույթ համեմատություններ, մետաֆորներ և այլ տեխնիկաներ[2]։

Էկստերո-զգայակենտրոն մեդիտացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդիտացիայի ժամանակ այցելուն փորձում է կենտրոնանալ բացառապես արտաքին աշխարհից եկող զգայությունների վրա (հիմնականում լսողական)։ Մեդիտացիայի ժամանակ, արտաքին աշխարհից եկող զգայությունների վրա կենտրոնացման ուժեղացման համար, կիրառվում են տարատեսակ իմաժինատիվ տեխնիկաներ, ինչպիսին է օրինակ՝ ձայնային ազդանշանների աղբյուրի հետ նույնականացումը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Бегоян А.Н. Двигательная сенсор-центрированная терапия по А.Бегояну // Актуальные проблемы охраны здоровья лиц молодого возраста: Сборник материалов VII Международной научно-практической конференции. – г.Брянск, 5-7 октября 2010г. – Брянск: Группа компаний «Десяточка», 2010. – 440 с.; стр.111-115.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Бегоян А.Н. Двигательная сенсор-центрированная терапия: коррекция пищевого поведения и избавление от лишнего веса // «Психология телесности: теоретические и практические исследования» (24-28 января 2011 года): Сборник статей IV международной научно-практической конференции / Под ред. Буренковой Е.В. – Москва: МГППУ, 2011. – 101с.; с. 4-6.