Զարուհի Տերոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զարուհի Տերոյան
Ծնվել է 1870
Մահացել է 1944

Զարուհի Տերոյան (1870-1944), հայ ազատագրական շարժման գործիչ։ Սկզբնապես եղբոր՝ Վազգենի հետ անդամակցել է Արմենական, ապա Դաշնակցություն կուսակցությանը։ Ուսանել է «Սանդխտյան» իգական դպրոցում, որն ավարտելուց հետո դասավանդել է նույն դպրոցում։ Կանանցից և աղջիկներից կազմակերպել է ազատագրական գաղտնի խմբակներ, տեղափոխել ազատագրական բնույթի գրականություն։ 1896 թ. հունիսի 2-ին ձերբակալվել է օսմանյան ոստիկանության կողմից և աքսորվել Երուսաղեմ, որտեղ մնացել է մինչև 1908 թ.: Ամենայն Հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի կարգադրությամբ Զ. Տերոյանի փրկության գործով զբաղվել է Կ. Պոլսի Հայոց պատրիարք Մ. Օրմանյանը։ Դաշնակցությունը նաև ծրագրել էր փախցնել Զ. Տերոյանին աքսորավայրից։

Ազատվելուց հետո որոշ ժամանակ գտնվել է արտասահմանում կատարելով կուսակցության հանձնարարություններըը։ 1919-1929 թթ. աշխատել է Մերձավոր Արևելքի օգնության ամերիկյան կոմիտեում (Ամերկոմ)։ Հետագա տարիներին իր կեցությունը պահել է գերմաներեն մասնավոր դասեր տալով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասպուրական. Վան-Վասպուրականի ապրիլեան հերոսամարտի տասնևհինգամեակին առթիւ, 1915-1930, Վենետիկ-Ս. Ղազար, 1930, էջ 324- 325: