Զատկի կղզու դրոշ
Զատկի կղզու դրոշ | |
---|---|
![]() | |
Տեսակ | երկրի շրջանի դրոշ |
Երկիր | Չիլի |
Իրավասության տարածք | Զատկի կղզի |
Հարաբերություն | |
Ընդունված է | մայիսի 9, 2006 |
Գույներ | սպիտակ և կարմիր |
Կազմված է | ![]() |
Զատկի կղզու դրոշ (ոչ պաշտոնական), իրենից ներկայացնում է սպիտակ պաստառ, որի վրա պատկերված է ավանդական կրծքանշանը` ռեիմիրո (ռապ. reimiro), այն կարմիր է, լուսնաձև` երեք խորություններով։ Ծայրերին երկու մարդկային դեմքեր են` դեպի երկինք նայող աչքերով։ Ռեիմիրոն խորհրդանշում է հարազատ կապերն ու հեղինակությունը։
Օգտագործվում է որպես Զատկի կղզու նահանգի դրոշ։
Ենթադրվում է, որ կարմիր պատկերը նավակի նշան է։ Բացի այդ, ռեիմիրոի կիսալուսինը հիշեցնում է կղզու ուրվագիծը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զատկի կղզու սկզբնական դրոշը բարձրացվել է 13-րդ դարում և դրոշի չորս անկյուններում կար տարբեր տեսակի սև կերպարներ[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Easter Island Flags»։ Worldatlas.com։ Վերցված է 2016-06-04
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Category:Flags of Easter Island Վիքիպահեստում |
---|
- Информация про флаг острова Пасхи(չաշխատող հղում)