Զավեն Մելքոնյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելքոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Զավեն Մելքոնյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 25, 1912 Կոշավանք |
Մահացել է | փետրվարի 6, 1985 (72 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | ճարտարագետ-մեխանիկ |
Ալմա մատեր | Մոսկվայի գյուղատնտական մեքենայացման և էլեկտրաֆիկացման ինստիտուտ |
Զավեն Արսենի Մելքոնյան (հուլիսի 25, 1912, Կոշավանք - փետրվարի 6, 1985, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ-մեխանիկ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1969)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զավեն Մելքոնյանը ծնվել է 1912 թվականի հուլիսի 25-ին Կոշավանք գյուղում։
1942 թվականին ավարտել է Մոսկվայի գյուղատնտեսական մեքենայացման և էլեկտրաֆիկացման ինստիտուտը։ 1949-1983 թվականներին եղել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մեքենաների նորոգման ամբիոնի վարիչ։ 1951-1957 թվականներին և 1965-1970 թվականներին միաժամանակ եղել է մեքենայացման ֆակուլտետի դեկան։ Աշխատանքները վերաբերում են գյուղատնտեսության մեքենաների նորոգման հարցերին։
Մահացել է 1985 թվականի թվականի փետրվարի 6-ին Երևանում[1]։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մեքենաների տեխնիկական սպասարկման պունկտերը և նորոգման արհեստանոցները կոլտնտեսություններում և սովխոզներում, Երևան, 1959։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |