Զանգվածային սպանություն Վելիկա-Իվանչայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զանգվածային սպանություն Վելիկա-Իվանչայում
Կոորդինատներ
Ամսաթիվապրիլի 9, 2013
Սպանվածներ14 մարդ
Վիրավորներ1

Զանգվածային սպանություն Վելիկա-Իվանչայում (սերբ.՝ Масовно убиство у Великој Иванчи), 2013 թվականի ապրիլի 9-ին սերբական Վելիկա-Իվանչա գյուղում տեղի ունեցած իրադարձությունը։ 60-ամյա Լյուբիշա Բոգդանովիչը (սերբ.՝ Љубиша Јовановић) անհայտ պատճառով գնդակահարել է 13 մարդու, որոնց թվում եղել են վեց տղամարդ, վեց կին և մեկ երկամյա երեխա[1]։ Դրանից հետո մարդասպանը փորձել է ինքնասպան լինել, և ապրիլի 11-ին հիվանդանոցում մահացել է վերքերից[2]։ Գրեթե բոլոր զոհվածները հարազատություն են ունեցել մարդասպանի հետ։

Իրադարձությունների ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղական ժամանակով առավոտյան ժամը 4:30-ին և 5:00-ին 60-ամյա Լյուբիշա Բոգդանովիչը ատրճանակի կրակոցներով սպանել է իր 83-ամյա մորը՝ Դոբրիլային, 42-ամյա որդուն՝ Բրանկոյին և վիրավորել իր կնոջը՝ Յավորկային[3]։ Այնուհետև Բոգդանովիչը ներխուժել է հարևան 4 տուն և սպանել հինգ տղամարդու, հինգ կնոջ և երկամյա երեխայի։ Զոհերի մեծ մասը սպանվել է երազի կրակոցներով գլխին[4][5][6]։ Յավորկայի ահազանգից որոշ ժամանակ անց եկել են ոստիկանները[7], րոնք մարդասպանին հայտնաբերել են իրենց տան բակում։ Բոգդանովիչը փորձել է ինքնասպան լինել՝ կրակելով իր գլխին[8][9]։

Բելգրադի հիվանդանոցում ևս մեկ մարդ է մահացել մարդասպանի 12 զոհերից[10]։ Բոգդանովիչին և նրա կնոջը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց[10][11]։ Երկու օր անց Լյուբիշա Բոգդանովիչը մահացել է[2], րա կինը ողջ է մնացել[12]։

Զոհեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դոբրիլա Բոգդանովիչ (83 տարեկան)։ Լյուբաշա Բոգդանովիչի մայրը։
  • Բրանկո Բոգդանովիչ (42 տարեկան)։ Լյուբաշա Բոգդանովիչի որդին։
  • Միխայլո Դեսպոտովիչ (61 տարեկան)։ Լյուբաշա Բոգդանովիչի ոչ հարազատ եղբայրը։
  • Միլենա Դեսպոտովիչ (61 տարեկան)։ Միխայլո Դեսպոտովիչի կինը։
  • Գորան Դեսպոտովիչ (23 տարեկան)։ Միխայլո և Միլենա Դեսպոտովիչների թոռը։
  • Յովանա Դեսպոտովիչ (21 տարեկան)։ Գորան Դեսպոտովիչի կինը։
  • Դավիդ Դեսպոտովիչ (2 տարեկան)։ Յովանա և Գորան Դեսպոտովիչների որդին։
  • Լյուբինա Եշիչ (64 տարեկան)։ Դեսպոտովիչների հարևանուհին։
  • Միլոշ Եշիչ (48 տարեկան)։ Լուբինա Շեսիկի որդին։
  • Վլադիմիր Միջայլովիչ (78 տարեկան)։ Դեսպոտովիչների և Շեսիկովների հարևանը։
  • Օլգա Միյալովիչ (79 տարեկան)։ Վլադիմիր Միջայլովիչի կինը։
  • Դանիլա Ստեկիչ (78 տարեկան)։ Միջայլովիչիների հարևանը։ Լյուբաշա Բոգդանովիչի հորեղբայրը։
  • Դրագանա Ստեկիչ (50 տարեկան)։ Դանիլա Ստեկիչի դուստրը։ Լյուբաշա Բոգդանովիչի ոչ հարազատ քույրը։
  • Լյուբաշա Բոգդանովիչ (60 տարեկան)։ Հրաձիգ։ Ինքնասպան է եղել, մահացել է ապրիլի 11-ին։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոհերի հիշատակին Սերբիայի կառավարությունը ապրիլի 10-ը հայտարարել է համազգային սգո օր[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Amoklauf im ORF»։ orf.at։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-22-ին։ Վերցված է 2013-04-18 
  2. 2,0 2,1 Serb Who Killed 13 in Rampage Dies, ABC News (April 11, 2013)
  3. Стравичан злочин у Великој Иванчи, RTS (9 April 2013)
  4. Subasic Katarina (2013-04-09)։ «13 people, including child, shot dead in Serbian village»։ Live Mint։ Վերցված է 2013-04-09 
  5. «Man enters houses, kills 13 at close range, including child»։ CNN։ ապրիլի 9, 2013։ Վերցված է ապրիլի 9, 2013 
  6. «Gunman Kills 13 Relatives, Neighbors near Belgrade»։ Novinite։ ապրիլի 9, 2013։ Վերցված է ապրիլի 9, 2013 
  7. Ovana Gec, Dusan Stojanovic (ապրիլի 9, 2013)։ «Serbia Shooting Spree Leaves 13 Dead, Including 1 Child»։ Huffington Post (Velica Ivanca)։ Վերցված է ապրիլի 10, 2013 
  8. «Thirteen dead in Serbia gun rampage»։ BBC։ ապրիլի 9, 2013։ Վերցված է ապրիլի 9, 2013 
  9. Masakr kod Mladenovca: Ubio sina i još 12 komšija, pa pucao u sebe i suprugu, Blic (9 April 2013)
  10. 10,0 10,1 «Serbia: Gunman Kills 13 In Shooting Spree»։ SKY News։ ապրիլի 9, 2013։ Վերցված է ապրիլի 9, 2013 
  11. «Serbia’s worst peacetime shooting: 13 killed, including women and child»։ RT News։ ապրիլի 9, 2013։ Վերցված է ապրիլի 9, 2013 
  12. «Serbian massacre gunman dies in hospital»։ abc.net.au։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-23-ին։ Վերցված է 2013-04-21 
  13. «В Сербии объявлен общенациональный день траура в связи с убийством 13 человек в селе Велика-Иванча»։ mk.ru։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-23-ին։ Վերցված է 2013-04-18