Զանգվածային սպանություն Ռումբուլում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զանգվածային սպանություն Ռումբուլում
Սպանության ձևզանգվածային սպանություն
Կոորդինատներ
Սկիզբնոյեմբերի 30, 1941
Վերջդեկտեմբերի 8, 1941
Ռիգայի գետտո։ 1942 թվականի լուսանկար

Զանգվածային սպանություն Ռումբուլում, ավելի քան 25 հազար հրեաների գնդակահարություն, որը տեղի է ունեցել Լատվիայում, Ռիգայի մոտ գտնվող Ռումբուլ անտառում, 1941 թվականի նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 8-ին։ Երկու օրվա ընթացքում «Ա» այնզացխումբը Արայսի թիմի տեղի կոլաբորացիոնիստների[1] և լատիշ ազգայնականների օգնությամբ սպանել է մոտ 28 հազար լատվիացի հրեաներ Ռիգայի գետտոյից և հազար հրեա[2], որոնք նախօրեին գնացքով բերվել էին Գերմանիայից։ Գործողությունը ղեկավարել է ՍՍ-ի օբերգրուպենգյուրեր և ոստիկանության գեներալ Ֆրիդրիխ Եկկելնը։ Մի շարք վկաների ցուցմունքների համաձայն՝ գործողությանը մասնակցել է լատվիացի օդաչու, Արայսի թիմի անդամ Հերբերտ Ցուկուրսը[3][4]։

Ռիգայի արվարձանում գտնվող Ռումբուլի անտառում խորհրդային ռազմագերիները երեք հսկայական ուռիներ են փորել (այնուհետև բոլոր ռազմագերիները սպանվել են)։ 1941 թվականի նոյեմբերի 29-ին Արայսի թիմը Ռիգայի գետտոյից հրեաներին քաղաք է տեղափոխել, որտեղ նրանք գիշերը գնդակահարվել են։ Ընդ որում, գետտոյում հարյուրավոր մարդիկ են սպանվել։ 1941 թվականի դեկտեմբերի 1-ին, գնդակահարությունից հետո, Ռիգայի «Թևիա» թերթում լրագրող Յանիս Մարտինսոնսը հանդես է եկել «Պայքար հուդայականության դեմ» հոդվածով ՝ նշելով՝ «Ի վերջո, եկել է ժամանակը, երբ Եվրոպայի գրեթե բոլոր ազգերը սովորել են ճանաչել իրենց ընդհանուր թշնամուն՝ հուդային։ Եվրոպայի գրեթե բոլոր ժողովուրդները պատերազմ են սկսել այդ թշնամու դեմ ինչպես մարտադաշտերում, այնպես էլ` ներքին շինարարության գործում։ Եվ մեզ՝ լատիշներիս համար, այդ պահը եկավ…»[5]։

Հարմարության համար կիրառվել է մի մեթոդ, որը Եկկելն անվանել է «սարդինի փաթեթավորում»։ Հրեաներին ստիպել են մերկանալ և դեմքով ցած պառկել արդեն սպանվածների վրա, որից հետո նրանց գնդակահարել են ծոծրակից[6]։

Ինչպես ցույց է տվել վկաներից մեկը՝ «Գնդակահարության էին ուղարկում կանանց` երեխաների հետ, երեխաները շատ էին, մայրերը 2-3 երեխա ունեին։ Շատ երեխաներ քայլում էին ոստիկանության ուժեղացված հսկողության տակ գտնվող շարքերում։ 1941 թվականի դեկտեմբերի մոտավորապես վերջին, առավոտյան մոտավորապես ժամը 8-ի կողմերը, գերմանացի ֆաշիստները կոտորել են դպրոցական տարիքի երեխաների 3 մեծ խմբաքանակ։ Յուրաքանչյուր խմբաքանակում եղել է առնվազն 200 երեխա։ Երեխաները սարսափելի լաց էին լինում, կանչում էին իրենց մայրերին, աղաղակում, օգնություն կանչում։ Բոլոր այդ երեխաները կոտորվել են Ռումբուլի անտառում։ Երեխաներին չեն կրակել, այլ սպանել են ինքնաձիգների ու ատրճանակների հարվածներով ու փոսն են նետել։

Երբ նրանք թաղում էին գերեզմաններում, դեռ բոլորը չէին մահացել, և հողը շարժվում էր թաղված երեխաների, կանանց, ծերերի մարմիններից»[7]։ Սպանվածների թվում էր հրեա պատմաբան Սեմյոն Դուբնովը։


Սպանության վայրում կառուցված հուշահամալիր
Սպանության վայրում կառուցված հուշահամալիր


2002 թվականին զանգվածային թաղումների վայրում կառուցվել է հուշահամալիր։

Նախագծի հեղինակը ճարտարապետ, ինժեներ Սերգեյ Ռիժն է (1947 թվականի ծնված), Ուրալի պետական ճարտարապետա-գեղարվեստական համալսարանի՝ ՈւրՊՃԳՀ-ի շրջանավարտ[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ольга Соколова (2009-03-15)։ «Кровавый легион»։ Росбалт։ Վերցված է 2017-05-09 
  2. Лев Симкин (2018-05-09)։ ««Каждой жертве полагалась одна пуля»»։ Газета.Ru։ Վերցված է 2018-05-09 
  3. Латвия под игом нацизма. — М.: Европа, 2006. — 339 с. — (Евровосток). — ISBN 9785973900779
  4. Кирилл Резник-Мартов (2010-10-05)։ «Цукурс лично участвовал в расправах»։ Газета «Телеграф»։ Վերցված է 2017-05-09 
  5. Карл Березин, Аксель Саар (2001)։ «Геноцид по-латышски»։ Операция «Котбус», или «Очищение» Прибалтики от евреев։ www.souz.co.il։ Վերցված է 2017-05-09 
  6. Альтман, Холокост и еврейское сопротивление, 2002, էջ 167
  7. Калганов А. (2000-05-12)։ «Дело № 2783: Военные преступления не забыты»։ Независимое военное обозрение։ Независимая газета։ Վերցված է 2017-05-03 
  8. Лев Клист, Судьба и воля.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Frida Michelson I Survived Rumbuli = Фрида Михельсон, «Я пережила Румбулу» — воспоминания узницы Рижского гетто рижской портнихи Фриды Михельсон, написанные ею в 1965—1967 годах / translated from Russian and edited by Wolf Goodman. — New York: The Holocaust Library, 1979. — ISBN 0-89604-030-5
  • Уничтожение евреев в Латвии: 1941-1945: цикл лекций / Под общей ред. Менахема Баркагана. — Рига: Shamir, 2008. — 319 с. — ISBN 978-9984-9835-6-1
  • Бобе, Мендель Евреи в Латвии / Перевод с идиша Лии Герман. — Рига: Shamir, 2006. — ISBN 9984-9835-3-6
  • Зильберман, Давид И ты это видел. — Рига: «BOTA», 2006. — ISBN 9984-19-970-3