Զանգվածային թունավորում մեթիլ սպիրտով Իրկուտսկում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զանգվածային թունավորումը մեթիլ սպիրտով Իրկուտսկում տեղի է ունեցել 2016 թվականի դեկտեմբերի 17-20-ը։ Թունավորման հետևանքով, ըստ դեկտեմբերի 23-ի տվյալների, մահացել է 74 մարդ։ Ընդհանուր առմամբ թունավորումից տուժել է 122 մարդ[1]։ Զոհերի քանակով այս թունավորումն ամենախոշորն է հետխորհրդային Ռուսաստանում[2]։

Ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեկտեմբերի 17-ից Իրկուտսկի հիվանդանոցներ սկսեցին դիմել սպիրտ պարունակող հեղուկից՝ «Բոյարիշնիկ» լոգանքի ընդունման խտանյութից թունավորվածները[3]։ Տվյալ հեղուկը նախատեսված չէ սննդի մեջ օգտագործման համար, որի մասին նշված է փաթեթավորման վրա, սակայն այն խմել են հեղուկի կազմի մեջ առկա էթիլ սպիրտի պատճառով[4]։ Պարզվել է, որ Նովո Լենինո շրջանում, որտեղ և գրանցվել են թունավորման բոլոր դեպքերը, բացի մեկից, վաճառվել է մի չափաքանակ, որի մեջ խախտելով արտադրանքի բաղադրությունը օգտագործվել էր մեթիլ սպիրտ։

Մեթանոլի խտությունն այնքան բարձր էր, որ Իրկուտսկի № 8 հիվանդանոցի գլխավոր բժիշկը հայտնեց փոխանյութի օգտագործումից հետո ակնթարթային մահվան դեպքերի մասին[5]։ Դեկտեմբերի 18-ի և 19-ի ընթացքում հիվանդանոցներ շարունակեցին դիմել մեթիլ սպիրտով թունավորվածներ։ Դեկտեմբերի 19-ի ցերեկը հայտնեցին Իրկուտսկի քաղաքամերձ շրջանում սպիրտ պարունակող հեղուկի լցման ընդհատակյա արտադրամասի հայտնաբերման մասին, որը պաշտոնապես «արտադրվում էր» Սանկտ Պետերբուրգում։ Բացի մեթիլ սպիրտից, «Բոյարիշնիկ»-ում հայտնաբերվել է անտիֆրիզ[4]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի 238 հոդվածի 3-րդ մասի հատկանիշերով («Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների և արտադրանքի թողարկումը, պահպանումը, իրացումը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ»)[6]։ Ձերբակալվել է 7 մարդ, որոնք կասկածվում են սպիրտ պարունակող կեղծված արտադրանքի արտադրության ընդհատակյա արտադրամասի գործունեությունը կազմակերպելու, ինչպես նաև թունդ ոգելից խմիչքի հայտնի ապրանքանիշերի կեղծմամբ զբաղվելու մեջ[3]։

Դեկտեմբերի 19-ին Իրկուտսկում մտցվել է արտակարգ իրավիճակ, որի հետ կապված արգելվել է ոչ սննդային սպիրտ պարունակող հեղուկների վաճառքը[7][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «"Боярышник" и не только: погибших уже 74». Վերցված է 2016 Դեկտեմբեր 23-ին.
  2. «Массовые отравления суррогатным алкоголем в России. Досье» (ռուսերեն). ТАСС. 2016 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  3. 3,0 3,1 «Еще один человек скончался от отравления «Боярышником» в Иркутске». Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.
  4. 4,0 4,1 «Отравление «Боярышником»: хронология». Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.
  5. Сергей Лютых (2016 թ․ դեկտեմբերի 19). ««Выглядит это совершенно чудовищно»» (ռուսերեն). Lenta.ru. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  6. «По факту смерти восьми человек в Иркутске от отравления алкоголем возбудили дело» (ռուսերեն). Lenta.ru. 2016 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  7. «В Иркутске ввели режим ЧС из-за массового отравления «Боярышником»». Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.
  8. «После массового отравления «Боярышником» в Иркутске ввели режим ЧС» (ռուսերեն). Lenta.ru. 2016 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.