Զանգի-Զրանգի (հեքիաթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զանգի-Զրանգի, Ղազարոս Աղայանի հեքիաթներից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթը պատմում է մի ամուսինների մասին, որոնք ունենում են 2 երեխա. տղան` մեծ, աղջիկը` փոքր[1]։ Նրանց աղջիկը, երբ տեսնում էր, որ տանը մարդ չկա վեր էր կենում և տանը ինչ գտնում էր ուտում էր։ Մի օր այդ ամենը տեսնում է նրա եղբայրը՝ Թաթուխը, մորը զգուշացնում է, բայց մայրը չի հավատում, իսկ տղան թողնում և տնից գնում է։ Ճանապարհին գրպանից 3 հատ ծիրան է հանում, ուտում, իսկ կորիզները՝ ցանում, որոնք հետո մեծ ծառ են դառնում։ Գնում է և հասնում է մի կույր ամուսինների տուն։ Երեկոյան նրանց հետ թաքուն ճաշում է, բայց ամուսինները զգում են, որ իրենց կողքին մարդ կա և որ իրենց ճաշը պակասում է[2]։ Նրանք մի օր բռնում են Թաթուխին, իսկ Թաթուխը պատմում է ամեն ինչ և համոզում է լինել իրենց տղան և նրանց օգնել։ Հայրը տղային ասում է, որ եթե ուզում է ոչխարներին տանել արոտ, սարը բարձրանալիս ուղիղ բարձրանա, տղան չի լսում հորը, բարձրանում է սարի ձախ կողմը։ Այնտեղ տեսնում է դևեր, որոնցից Թաթուխը վախենում է և իր հոր ու մոր աչքերը և երեկոյան հետ վերադառնում իրենց տուն։ Ծնողները նորից սկսում են տեսնել։ Հաջորդ օրը տղան գնում է սարի աջ մասը, այնտեղ տեսնում է մի գազան, որն ուզում էր ծնել։ Տղան օգնում է, գազանը որպես նվեր այդ նորածին երեխաներին տալիս է Թաթուխին, ով նորածինների անունները դնում է Զանգի և Զրանգի, որոնք հետագայում գամփռներ են դառնում։ Մի օր Թաթուխը որոշում է գնալ իր ծննդավայր։ Նա մի կաթ է լցնում ամանի մեջ և ասում, որ հենց որ կաթի գույնը փոխվի, ապա ինքը վտանգի մեջ է, և պետք է բաց թողնել իր շներին։ Իր ծննդավայրում նա տեսնում է միայն իր քրոջը։ Քույրը փորձում է ուտել նաև Թաթուխին, սակայն նրան փրկում են իր հավատարիմ շները[3]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թաթուխ
  • Թաթուխի հարազատ և խորթ ծնողներ
  • Թաթուխի քույրը
  • Զանգի
  • Զրանգի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ղ. Աղայան, Ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2012, էջ 150
  2. Զանգի Զրանգի, հեքիաթ
  3. Զանգի-Զրանգի. տարընթերցում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]