Երևան (կինոթատրոն, Մոսկվա)
Երևան կինոթատրոն (ռուս.՝ Ереван (кинотеатр)), մոսկովյան կինոթատրոն, որը գտնվում է Մոսկվայի Բեսկուդնիկովյան շրջանի Հովհաննես Թումանյանի անվան հրապարակում[1]։ Թատրոնի գեղարվեստական տեսքը կապված է այն մայրաքաղաքի հետ, որի անունը շինությունը կրում է[2]։ Կինոթատրոնին կից գործել է հայկական մշակութային կենտրոն[3]։ Խորհրդային տարիներին կինոթատոնը մեծ կապեր է ունեցել ՀԽՍՀ Մշակույթի նախարարության հետ։ Այս համագործակցության շնորհիվ կինոթատրոնում կազմակերպվում էին խորհրդային էկրանին հայտնվող հայկական բոլոր ֆիլմերի պրեմիերաները, ինչպես նաև` նշվում էին հանրապետության մշակութային կյանքի հիմնական իրադարձությունները[4]։ Կինոթատրոնի կանաչ տարածքը հանգստի սիրելի վայր էր այս շրջանի բնակիչների համար[5]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոթատրոնի գտնվելու վայրը մոտ է Դմիտրովսկու խճուղուն։ Կառուցման հիմնական սկզբունքը շինության ծավալային-ընդարձակ կոմպոզիցիան է, որն իր մեջ ներառում է դահլիճի ծավալը և դրա տակ գտվող ընդարձակ ապակե նախասրահը։ Կինոթատրոնի կառուցման համար օգտագործված այս մեթոդը ֆունկցիոնալ է և էսթետիկ առումով` արտահայտիչ[6]։ Դահլիճի նախասրահում էր գտնվում «Հայաստանի բարիքներ» պաննոն, որը նկարվել է յուղաներկով և տեմպերայով։ Պաննոյի հեղինակը ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Մկրտիչ Քամալյանն է[7]։
Մեր օրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1990-ական թվականների կեսերից Երևան կինոթատրոնը չի գործում։ Մոսկվայի քաղաքային գույքի դեպարտամենտի 2013 թվականի հուլիսի 26-ի N 6407 հրամանով Դմիտրովսկի խճուղի, տուն 82 հասցեում տեղակայված ոչ բնակելի շենքը հանձնվել է Մոսկվայի մետրոպոլիտենին։ 2017 թվականի փետրվարի նախկին կինոթատրոնի շենքում բացվել է Մոսկվայի միտրոպոլիտենի տրանսպորտային անվտանգության ապահովման վարչություն[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Вестник мэра и правительства Москвы. — Выпуск 27,Части 1-3. — Москва: Мэрия, 2009. — С. 230.
- ↑ Ю.С. Яралов Архитектурное творчество СССР. — Москва: Стройиздат, 1979. — С. 119. — 170 с.
- ↑ Архитектура и строительство Москвы. — Москва: Исполком Московского городского совета народных депутатов, 1989. — С. 6.
- ↑ Искусство кино. — Выпуски 4-6. — Москва: Министерство кинематографии, 1973. — С. 150.
- ↑ Ю.Лужков Бескудниковский район // Символика Москвы: город, административные округа, районы. — Москва: Профиздат, 2003. — С. 49. — 262 с.
- ↑ Ю.С. Яралов Кинотеатр "Ереван" // Архитектурное творчество СССР.: Проблемы и суждения. [Альманах (Том 2). — Москва: Стройиздат, 1974. — С. 75.Բնօրինակ տեքստ (ռուս.)
КИНОТЕАТР «ЕРЕВАН» Здание кинотеатра «Ереван» (архитекторы Б. Шишкин, В. Тальковский, И. Дьяченко, В. Гайгаров; инж. Л. Винарская), расположено на территории, где предполагается в будущем развитие общественного центра жилого района Дегунино-Бескудниково, в котором уже сейчас проживают 200 тыс. человек — население целого города. Здесь помимо выстроенного кинотеатра намечено проектирование торгового предприятия, остальные же здания и сооружения будущего общественного центра — пока в далекой перспективе. Участок примыкает к Дмитровскому шоссе, к которому здание обращено боковым фасадом, что исключает ненужную парадность и положительно сказывается на его восприятии. Основным принципом объемно-пространственной композиции здания стало сочетание глухого объема зала и расположенного под ним остекленного пространства фойе. Этот острый прием, применяющийся теперь при компоновке кинотеатров, функционален и эстетически выразителен. Авто-, ры «Еревана» учли опыт проектировщиков «Первомайского» и уменьшили протяженность бокового фасада. Однако они в этом могли бы пойти дальше: не включать объем помещений киноаппаратных в общие с объемом зала очертания. Функциональная диф- ференцированность помещений логически подсказывает возможность более богатой пластики объемов. Равным образом и малый зал с его фойе можно было бы выразить в пластике масс здания, которая неоправданно обеднена чрезмерным стремлением к лаконичности. Десять — пятнадцать лет назад была популярна манера лепить форму здания обобщенно,
- ↑ Т.Н. Горина Камалян, Мкртич Айрапетович // Художники народов СССР. — Том 4,Книга 2,. — Москва: Искусство, 1995. — С. 121-122.
- ↑ [1]