Երևան (պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ)
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ | |
---|---|
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը՝ 2024 թվականին | |
Տեսակ | սիմֆոնիկ նվագախումբ |
Երկիր | Հայաստան |
Հիմնադրված | 2023 |
Գլխավոր դիրիժոր | Էդուարդ Թոփչյան |
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ, պատանեկան նվագախումբ, որը գործում է Հայաստանում 2023 թվականից։ Գլխավոր դիրիժորը Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյանն է։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նվագախումբը ստեղծվել է 2023 թվականին[1]։ Մինչ այդ՝ 2019 թվականին, Երևանում համայնքային ենթակայության պատանեկան նվագախմբի ստեղծման փորձ է եղել, սակայն կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ ծրագիրը շարունակական չի դարձել։ Նվագախումբը կազմավորվել է 2023 թվականի նոյեմբերին։ Դրանում մասնակցում են համայնքային ենթակայության մոտ 25 երաժշտական դպրոցների սաներ, ինչպես նաեւ երաժշտական կրթական այլ հաստատությունների ուսանողներ։ Առաջին համերգը նվագախումբը տվել է 2024 թվականի փետրվարի 12-ին՝ կատարելով Ֆրանց Շուբերտի թիվ 8 «Անավարտ» սիմֆոնիան, ինչպես նաև Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետի սյուիտը[2]։
Նպատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երևան պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի նպատակներն են՝ ապահովել Հայաստանում սիմֆոնիկ երաժշտարվեստի կայուն ապագան, ինչպես նաև՝ խրախուսել երաշտության ուսանումը։
Սա, իհարկե, մեծ ապահովագրություն է Հայաստանում սիմֆոնիկ երաժշտության ապագայի համար․․․ Նվագախումբը կբարձրացնի Հայաստանում սիմֆոնիկ երաժշտության որակը։ - Էդուարդ Թոփչյան
|