Երևան ավտոբեռնիչների գործարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Երևան ավտոբեռնիչների գործարան, ԽՍՀՄ ավտոմոբիլային արդյունաբերության նախարարություն ձեռնարկություն էր։ Հիմնադրվել է 1961 թվականին։ Ուներ մեխանիկական, մամլման, հավաքման, զոդման, ջերմամշակման արտադրամասեր։ Արտադրում էր «4022» մակնիշի 2 տոննա բեռնունակությամբ ավտոբեռնիչներ (1975 թվականին՝ 1000 հատ)։

1963 թվականից անցել էր փոքր սերիական արտադրության։ 1964 թվականին «4022» մակնիշի ավտոբեռնիչը ԽՍՀՄ ԺՏՆՑ-ում արժանացել է արծաթե մեդալի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 567 CC-BY-SA-icon-80x15.png