Երևան Զիփլայն Էյրլայնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևան Զիփլայն Էյրլայնս

Երևան Զիփլայն Էյրլայնս (անգլ.՝ Yerevan ZipLine Airlines), ճախրուղի Երևանում, որը կառուցվել է 2017 թվականին, իսկ շահագործվել՝ 2018 թվականի հունվարի 4-ին[1]։ Ճախրուղին կառուցվել է Քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում «ԱլտերԷգո» ընկերության կողմից իրականացվող նախագծի շրջանակներում՝ Երևանի «Արաբկիր» զբոսայգում։ Այն ամենաերկարն է տարածաշրջանում[2]։ Ունի 2 թռիչքուղի՝ Արաբկիր վարչական շրջանից Աջափնյակ վարչական շրջան և Աջափնյակ վարչական շրջանից Արաբկրի վարչական շրջան։ Առաջին ուղու երկարությունը մոտավորապես 870 մետր Է, բարձրությունը՝ սկզբնամասում 123 մետր, կամրջի տակով անցնելիս՝ 87-90 մ։ Երկրորդ թռիչքուղին ավելի կարճ է՝ երկարությունը 650 մետր Է, բարձրությունը՝ 60 մ։ Այս ճախրուղով թռչելիս մարդը կարող է զարգացնել մինչև 120-140կմ/ժ արագություն։ Երևան Զիփլայն Էյրլայնսի թռիչքուղին միակն է աշխարհում, որն անցնում է կամրջի տակով։ «ԱլտերԷգո» նախագծի իրականացման համար ծախսվել է 80 մլն դրամ, սակայն ծրագիրը դեռ վերջնական իրագործված չէ, և նախատեսվում է ևս 45-50 մլն դրամի ներդրում կատարել[3]։ Ծրագրի վերջնական ավարտը նախատեսվում է 2018 թվականի վերջին[4]։

Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժիրայր Մուշեղյան - հիմնադիր, գործադիր տնօրեն
  • Միշա Յուրտաև - համահիմնադիր

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Տարածաշրջանի ամենաերկար զիփլայնը՝ Երեւանում». Երկիր Մեդիա (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  2. «Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Արաբկիր վարչական շրջանում». www.yerevan.am. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  3. «PanARMENIAN.Net - Mobile». www.panarmenian.net. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  4. «Երևանում կգործարկվի տարածաշրջանի ամենաերկար զիփլայնը». arka.am. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]