Երևանի N8 արհեստագործական պետական ուսումնարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևանի N8 արհեստագործական պետական ուսումնարան
ՏնօրենՄ. Հակոբյան
Դասախոսներ20+
ՀասցեԷրեբունի զ/ծ, Վ.Ավանեսովի 1

Երևանի N8 արհեստագործական պետական ուսումնարան-ը արհեստագործական պետական ուսումնարան է Երևանում։ Հիմնվել է 1976 թ. օգոստոսի 17-ին, ներկայիս ուսումնարանի տնօրենը Մարիամ Հակոբյանն է, փոխտնօրեններն են Տաթև Տոնոյանը և Հասմիկ Գրիգորյանը։ Ուսուցչական կազմում կա ավելի քան 20-ից ավել ուսուցիչ և աշխատակից[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ Կրթության և գիտության նախարարության «Երևանի N8 արհեստագործական պետական ուսումնարան» -ը հիմնադրվել է 1976 թվականի օգոստոսի 17 –ին՝ «N2 միջնակարգ պրոֆտեխնիկական ուսումնարան» անվամբ, հիմնադիր տնօրեն Էռնեստ Խանումյան։ Վերոնշյալ թվականին ուսումնարանում ուսուցանվել են հետևյալ մասնագիտությունները. 1984 թվականի նոյեմբերից ուսումնարանը վերանվանվել է և դարձել «N 23 պրոֆտեխնիկական ուսումնարան», 2002 թվականի դեկտեմբերի 11 –ին՝ « N 23 ավագ դպրոց», իսկ 2004 թվականի նոյեմբերի 18 –ին՝ Երևանի N8 արհեստագործական պետական ուսումնարան։ Ուսումնարանը տիպային է, հագեցած է նյութատեխնիկական բազայով,արհեստանոցներով, լաբորատորիաներով, ունի առանձին ատաղձագործական արհեստանոց՝ հագեցած բազմաբնույթ աշխատանքային հաստոցներով։ Ուսանողները մասնակցում են տարաբնույթ օլիմպիադաների, մրցույթների, ցուցահանդեսների, էքսպոների, ուսանողական միջոցառումների,արժանանում պատվավոր պարգևների և շնորհակալագրերի[2]։

Ուսումնարանի ուսանողները Էրեբունի Երևանի 2799 ամյակին

Մասնագիտական ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ
  • Խոհարարական գործ
  • Համակարգիչների շահագործում
  • Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում
  • Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում
  • Փայտամշակման արտադրությունների սարքավորումների շահագործում և տեխնոլոգիա
Վալենտին 2018, Երևանի Սասունցի Դավիթ կայարան

Հավելյալ տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրվում է կրթաթոշակ 4650 դրամ, համալրելով բանկային քարտին, որը տալիս է ուսումնարանը։ Հաստատությունում ընդունելությունն իրականացվում է առանց ընդունելության քննությունների`մրցութային հիմունքով։ Ուսուցումը կատարվում է հիմնական կրթության հիմքով՝ 3 տարի տևողությամբ անվճար, տրվում է պետական դիպլոմ։

Ընդունելության անհրաժեշտ փաստաթղթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 4 լուսանկար
  • 9-ամյա կրթության վկայական (ատեստատ)
  • Ծննդյան վկայականի կամ անձնագրի պատճեն
  • Սոցիալական քարտի պատճեն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 8 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ • ՀԱՅԱՍՏԱՆ (ԵՐԵՎԱՆ) • ՍՓՅՈՒՌ». spyur.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  2. «DASARAN ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ». www.dasaran.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.