Jump to content

Երջանիկ եղիր, Յուլյա՛

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երջանիկ եղիր, Յուլյա՛
Երկիր ԽՍՀՄ
Թվական1983
Լեզուռուսերեն
ՌեժիսորIacob Burghiu?
ԴերակատարներԵլենա Պրոկլովա
IMDbID 0266368

«Երջանիկ եղիր, Յուլյա՛» (ռուս.՝ «Будь счастлива, Юлия!»), 1983 թվականի խորհրդային ֆիլմ-մելոդրամա[1]։ Գլխավոր դերերում նկարահանվել են Ելենա Պրոկլովան և Միխայ Վոլոնտիրը[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի հերոսուհի Յուլիան սիրում է Ռադուին այն ժամանակներից, երբ նրանք դեռ սովորում էին դպրոցում։ Աղջիկն արժանանում է փոխադարձ սիրո։ Զույգը երկար ժամանակ միասին է, և առաջին հայացքից ընտանիքում ամեն ինչ լավ է։ Ռադուն աշխատում է որպես սովխոզի նախագահ, նրանք մեծ տուն ունեն, որտեղ ամեն ինչ կա։ Բայց զույգը խնդիր ունի․ կինը չի կարող երեխա ունենալ։ Յուլիայի մտքով անցնում է մի երիտասարդ աղջկա տուն հրավիրելու և նրան իր դուստրը դարձնելու գաղափարը։ Այնուհետև հանդիսատեսը ականատես է լինում սիրային եռանկյունու վայրիվերումներին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ելենա Պրոկլովա - Յուլիա
  • Միխայ Վոլոնտիր - Ռադու
  • Իրինա Յուրևիչ - Վերա
  • Եվգենիա Տոդորաշկո - Տաիսիա
  • Վասիլե Տեբիրցե - Օնիկե
  • Վիկտոր Չուտակ - Բադյա Տուդոս
  • Յուրի Վեյալիս - Իգոր
  • Տիկե Բուրգիու - Միտու
  • Վ. Ախանով - Նելու
Էպիզոդներում
  • Սվետլանա Տուլգարա
  • Տրիֆոն Գրուզին
  • Նինա Դոնի
  • Ռ. Բիրկա
  • Յ. Խասո
  • Ա. Լաշկու
  • Մ. Գիրնու

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Անդրեյ Բուրակ
  • Ռեժիսոր՝ Յակոբ Բուրգիու
  • Օպերատոր՝ Վալենտին Բելոնոգով
  • Նկարիչ՝ Ֆեոդոր Լուպաշկո
  • Կոմպոզիտոր՝ Թուդոր Կիրիյակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Советские художественные фильмы: 1982-1983». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 12-ին.
  2. «Елена Проклова. В роли себя самой». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 12-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Будь счастлива, Юлия! // Советские художественные фильмы: 1982—1983. — М.: Нива России, 1999. — стр. 188
  • Плахова Е. — Драма за занавесками (О худож. фильме «Будь счастлива, Юлия!» киностудии «Молдова-филм») // Советский экран, № 5, 1984. — стр. 13-14
  • Таукчи И. — Требуется сочувствие (Худож. фильм «Будь счастлива, Юлия». Режиссер Я. Бургиу) // Молодежь Молдавии, 1 ноября 1983
  • «Будь счастлива, Юлия» (Об одноим. худож. фильме «Молдова-фильм») // Новости экрана, № 40, 1984