Jump to content

Միջօրեական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միջօրեականները պատկերված են դեղինով, հասարակածը՝ կապույտով։ Զուգահեռականնները պատկերված են կետագծերով։

Միջօրեականը Երկրի մակերևույթի միևնույն երկայնության կետերը միացնող կորն է։ Միջօրեականներն ձգվում են մի բևեռից մինչև մյուսը՝ զուգահեռականների հետ հատվելով ուղիղ անկյան տակ։

Երկրի միջօրեական մագնիսականը երկրամագնիսական դաշտի ուժագծի պրոյեկցիան Երկրի մակերևույթի վրա։ Մագնիսական բոլոր միջօրեականները, որոնք բարդ կորեր են, հատվում են Երկրի հյուսիսային և հարավային մագնիսական բևեռներում։ Մագնիսական միջօրեականի հարթություն է կոչվում այն ուղղաձիգ հարթությունը, որն անցնում է դիտորդով (սարքով) և պարունակում երկրամագնիսական դաշտի լարվածության վեկտորն այդ կետում։ Միջօրեականի հարթության (այդտեղ տեղադրվում է մագնիսական կողմնացույցի սլաքը) և աշխարհագրական միջօրեականի հարթության կազմած անկյունը Երկրի մակերևույթի տվյալ կետում կոչվում է մագնիսական հակում։ Երկրի մագնիսական միջօրեականի հետ մեկտեղ հաճախ դիտարկում են երկրամագնիսական միջօրեականը Երկրի մակերևույթի դիտարկվող կետով և հյուսիսային ու հարավային երկրամագնիսական բևեռները միացնող ուղիղ գծով տարված հարթության և Երկրի մակերևույթի հատման գիծը։ Ի տարբերություն մագնիսական միջօրեականի, որը նկարագրում է Երկրի իրական մագնիսական դաշտը, երկրամագնիսական միջօրեականները նկարագրում են դրա առաջին մոտավորությունը՝ համասեռ մագնիսացած երկրագնդի դաշտը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 606
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջօրեական» հոդվածին։