Երկրաբուսաբանական քարտեզներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երկրաբուսաբանական քարտեզներ, արտահայտում են որոշակի բուսական համակեցությունների տեղաբաշխումը։

Օգտագործվում են տարածքի բնական կամ տնտեսական շրջանացման, նոր տարածքների յուրացման, գյուղատնտեսական և անտառտնտական գործնական հարցերի լուծման, ճանապարհաշինության, բնապահպանական և բժշկաառողջարարական միջոցառումների ժամանակ և այլն։ Տարբերում են համապարփակ երկրաբուսաբանական քարտեզներ, որոնք արտահայտում են համաշխարհագրական օրինաչափություններ, և հատուկ երկրաբուսաբանական քարտեզներ՝ ստեղծված գործնական նպատակներով (կերային, անտառային, ճահճային, ցուցանշումային և այլն)։ երկրաբուսաբանական քարտեզներ լինում են խոշորամասշտաբ (մինչև 1։ 200000), միջին մասշտաբի (1։ 300000 – 1:1 000000) և փոքրամասշտաբ (1։ 1500000 և փոքր)։

Գյուղատնտեսական նպատակներով լայնորեն կիրառվում են կերային (խոտհարքային) քարտեզները, որոնք բնութագրում են կերահանդակների տնտեսական արդյունավետությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։