Երկու պետության լուծում (Կիպրոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ներկա իրավիճակը Կիպրոսում

Երկու պետության լուծում (Կիպրոս)- Թուրքիայի հյուսիսում և Հունաստանի հարավում Կիպրոս կղզու մշտական բաժանման հարցն է՝ ի հակադրություն տարբեր առաջարկների, որոնք սկսվել են 1974 թվականից, երբ Թուրքիան ներխուժեց կղզու տարածք և բաժանեց այն։ Երկու պետության լուծումը կհանգեցնի ստատուս քվոյի օրինականացմանը, որով հույները կառավարում են կղզու հարավային հատվածը, իսկ թուրքերը՝ հյուսիսայինը։ Վերջինս, բացառությամբ Թուրքիայի, ճանաչված չէ պետությունների կողմից։ 2019 թվականի դեկտեմբերի 14-ին Հարավային Կիպրոսի արտգործնախարար Կուդրետ Օզերսայը նշել է, որ երկու պետություն հարցի լուծումը «մոտ է»[1]։ 2020 թվականի փետրվարի 23-ին Հարավային Կիպրոսի վարչապետ Էրսին Թաթարը, ով 8 ամիս անց ընտրվեց նախագահ, հայտարարեց՝․ «հարկադիր ամուսնությունը չի կարող հաջող լինել»։ Նա հստակեցրեց․՝ «մենք խոսում ենք հունարեն, իսկ նրանք՝ թուրքերեն, մենք քրիստոնյաներ ենք, նրանք՝ մուսուլմաններ», նոր սերունդը միմյանց բոլորովին չի ճանաչում, մենք բաժանված ենք[2]։

Աջակցություն երկու պետության լուծմանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ, Թուրքիան հաճախ իր աջակցությունն է հայտնում երկու պետության հարցի լուծմանը՝ որպես այլընտրանք առաջ բերելով վերամիավորման տարբերակը։ Այդպիսի առաջարկ արվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից 2014 թվականին Հյուսիսային Նիկոսիա կատարած այցի ժամանակ[3]։ Ըստ հունական լրատվամիջոցների երկու պետության հարցի լուծումը կիրականացվի Թուրքիայի կողմից, եթե ՄԱԿ-ի միջնորդույամբ իրականցվող խաղաղ գործընթացը խափանվի[4]։

Հարցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության կողմից անցկացված հարցման ընթացքում բնակչության 60%-ը (թուրքեր) պաշտպանել է երկու պետության ստեղծման գաղափարը[5]։ 2009 թվականին անցկացված մեկ այլ հարցում ցույց տվեց բնակչության (Կիպրոսում բնակվող թուրքեր) աջակցությունը, ընդ որում՝ 63%-ը կասկածում էր խաղաղ բանակցությունների հաջողությանը[6]։ 2009 թվականին CyBC-ի համար անցկացված հարցումը ցույց տվեց, որ հույների մեծամասնությունը համաձայն է բաժանմանը։ 2010 թվականի հարցմանը մասնակցած հույների 84%-ը և թուրքերի 70 %-ը հանգում էին այն կարծիքին, որ մյուս կողմը երբեք չի համաձայնվի փաստացի փոխզիջումների, որոնք անհրաժեշտ են արդար և կենսունակ կարգավորման համար[7]։ 2019 թվականի նոյեմբերի 16-ին եվրոպական հարցումը ցույց տվեց, որ հույների 13,9 %-ը կողմ է եղել երկու պետության գաղափարին, մինչդեռ 13,7 %-ը ո՛չ կողմ, ո՛չ դեմ է եղել այդ գաղափարին (անհրաժեշտոթւյան դեպքում կարող էին ընդունել հարցի այդպիսի լուծումը)։ Հարցումը նաև ցուց տվեց, որ հույների 49,2 %-ը դեմ չէր ներկա իրադրությանը[8]։ Համաձայն Gezici-ի կողմից 2020 թվականի հունվարին անցկացված հարցմանը՝ երկու պետությունների մասին որոշումն աջակցություն է ստացել տեղի թուրքերի 81,3%-ի կողմից[9]։

Երկու պետության լուծման հարցին դեմ դիրքորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԱԿ-ը փորձել է հասնել վեճի լուծմանը Կիպրոսի վերամիավորման ճանապարհով ՝ դաշնային մոդելի հիման վրա, որի առավել կոնկրետ օրինակ է Աննանի ծրագիրը։ 2004 թվականին հույները դեմ քվեարկեցին ծրագրին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ozersay anticipates two-state solution». Cyprium News, 14.12.2019. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 25-ին.
  2. «Brexit can end Cyprus stand-off between north and south, Prime Minister says». Express, 20.03.2020. Վերցված է 2020 թ․ մարտի 25-ին.
  3. «Kempton two state solution». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  4. «Famagusta two state Cyprus». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  5. Salih, Halil Ibrahim (2013). Reshaping of Cyprus: A Two-State Solution:. US: Xlibris. էջ 220. ISBN 978-1-4797-8014-3.
  6. Loucas Charalambous (2017 թ․ փետրվարի 5). «Why the majority want partition». Cyprus Mail.
  7. «Cyprus 2015 Initiative: Solving the Cyprus Problem: Hopes and Fears; 2011, p. 38». UNDP. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 25-ին.
  8. «GC poll on two-state solution, BBF or ?». Cyprium News, 16.11.2019. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 25-ին.
  9. «Gezici Poll firm revealed survey results: Tatar is leading». Gundem Kibris, 20.01.2020. Վերցված է 2020 թ․ մարտի 25-ին.