Երկուշաբթիի երեխաները
Արտաքին տեսք
Երկուշաբթիի երեխաները ռուս.՝ Дети понедельника | |
|---|---|
![]() | |
| Երկիր | |
| Ժանր | կինոկատակերգություն |
| Թվական | 1997 |
| Լեզու | ռուսերեն |
| Ռեժիսոր | Ալլա Սուրիկովա |
| Պրոդյուսեր | Վլադիմիր Դոստալ |
| Դերակատարներ | Իգոր Սկլյար և Իրինա Ռոզանովա |
| Երաժշտություն | Եվգենի Կրիլատով |
| Կինոընկերություն | Մոսֆիլմ |
| Տևողություն | 88 րոպե |
«Երկուշաբթիի երեխաները» (ռուս.՝ «Дети понедельника»), 1997 թվականի ռուսական գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Ալլա Սուրիկովան[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործարար Դմիտրի Մեդյակինը ժամանակին չի վճարել վարկատուներին, և կայացվել է նրա մահվան դատավճիռը։ Նրա «Մերսեդեսը» պայթեցնում են, բայց Դմիտրին հրաշքով ողջ է մնում։ Մեդյակինի կինը որոշում է ազատվել իրեն ձանձրացրած ամուսնուց և Մեդյակինի վարկատուների հետ հանդիպումից առաջ վախից հարբած ամուսնուն տանում է գյուղ՝ քրոջ մոտ։ Դմիտրիին ընդունում է կնոջ հարազատ քույրը՝ Լիդիան, որն ապրում է Դմիտրիի հայրենի գյուղում։ Մեդյակինն անսպասելիորեն հնարավորություն է ընձեռվում նոր կյանք սկսել մաքուր էջից։ Նախկինում Լիդիան եղել է նրա հարսնացուն, և Դմիտրին հասկանում է, որ նրա հանդեպ նուրբ զգացմունքները կրկին արթնանում են։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իգոր Սկլյար – Դիմա Մեդյակին
- Իրինա Ռոզանովա – Լիդիա Օվդեևա
- Տատյանա Դոգիլևա – Սվետա
- Վիկտոր Պավլով – ավետարանչական քարոզիչ Ջոնի Բաք
- Սերգեյ Նիկոնենկա – Օլեգ Կարպովիչ Յազենկո, տեղամասային ոստիկան
- Արմեն Ջիգարխանյան – բանկիր
- Նատալյա Կրաչկովսկայա – վաճառողուհի
- Տատյանա Կրավչենկո – Մարգարիտա Ստեպանովնա
- Ալեքսեյ Ժարկով – Վասյա Նեչուենկո
- Ալեքսեյ Ելիստրատով – պատանի սուպերմարկետում (էպիզոդ)
- Գենադի Նազարով – հրավառությունների գործարանի տնօրեն
- Միխայիլ Միշին – էպիզոդ
- Սերգեյ Գաբրիելյան – առաջին հարբեցող
- Անատոլի Կալմիկով – երկրորդ հարբեցող
- Նատալյա Ակիմովա – երիտասարդ բանվորուհի
- Եվգենի Կուլեշով – «Մերսեդեսի» վարորդ
- Վլադիմիր Լեսկով – ահաբեկիչ
- Վասյա Սկլյար – տղա
- Եվգենի Կռիլատով – էպիզոդ
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր՝ Ալլա Սուրիկովա
- Սցենարիստ՝ Ալեքսեյ Տիմ
- Օպերատոր՝ Գրիգորի Բելենկի
- Կոմպոզիտոր՝ Եվգենի Կռիլատով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Երկուշաբթիի երեխաները» ֆիլմը kinopoisk.ru կայքում
- ↑ «Երկուշաբթիի երեխաները» ֆիլմը kino-teatr.ru կայքում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Երկուշաբթիի երեխաները» ֆիլմը «Энциклопедия отечественного кино» կայքում (ռուս.)
|
