Երկնքի զանգակը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկերի ժողովածու
ՀեղինակՆար-Դոս
Ստեղծման տարեթիվ1882
Էջեր677-681
Հրատարակման վայրԵրևան
Հրատարակման տարեթիվ1989

«Երկնքի զանգակը», ավանդություն, որը գրի է առել Նար-Դոսը։ Պատմվածքը գրել է 1882 թվականին։ Պատմվածքը առանձին գրքով չի հրատարակվել։ Այն ներառված է Նար-Դոսի «Երկերի ժաղովածու», հատոր 1-ինում, որը լույս է տեսել 1989 թվականին[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ հին ժամանակներում, երբ ոչ թագավոր կար, ոչ էլ դատավորներ, մարդկանց գործերը քննվում էր երկնքից կախված զանգակի միջոցով։ Մարդիկ ինչ-որ խնդրի դեպքում գալիս էին զանգի մոտ և զանգը իր հրաշքի զորությամբ ցույց էր տալիս, թե ով է մեղավոր, ով անմեղ՝ առանց վկաների ներկայության։

Զանգակը կախված էր մի բաց դաշտում, որի տակ տախտակամած կար։ Գանգատավորները տախտակամածի վրա բարձրանում էին սանդուղքով, իսկ ժողովուրդը կանգնում էր ներքևում և ձայն չէին հանում մինչև վճիռ չկայացվեր։

Նար-Դոս(1867-1933)

Զանգը համարվում էր սրբություն, որն աստծո կողմից էր ուղարկված մարդկանց վատ արարքները քննելու համար։ Մարդիկ մեծ երկյուղածությամբ էին նայում այդ զանգին, հասկանալով, որ արդարադատն աստվածն է։

Ահա թե ինչպես էին հասկանում, թե ո՞վ է մեղավոր, ով՝ անմեղ։ Սովորաբար գանգատավորները երկու հոգի էին լինում․ բարձրանում էին տախտակամած, բռնում զանգից կապված պարանից, և ով մեղավոր էր լինում, չէր կարողանում շարժել զանգակի լեզվակը, իսկ անմեղը պարանին ձեռք տալուն պես զանգն ազդարարում էր մարդու արդար լինելու մասին։

Այդ ժամանակներում մարդկանց մեջ այդքան տարաձայնություններ չկար և գիտեին, որ աստծո աչքից ոչինչ չի վրիպում ու միմյանց նկատմամբ բարյացկամ էին։

Բայց այժմ զանգակն այլև չկա․ահա թե ինչ պատահեց․

Մի անգամ մեկը իր հարևանին պարտքով գումար է տալիս և ժամանակ նշանակում։ Երբ գալիս է ժամանակը հարևանն ասում է, որ վաղուց է տվել պարտքը։

Պարտատերն ասում է՝ չի տվել, պարտապանն ասում է, թե երկու անգամ է ուզում գումար վերցնել։ Որոշում են զանգակի մոտ գնալ։

Պարտապանը ձեռքին մի հաստ գավազան ուներ, նա փորել էր այդ գավազանը և պարտք վերցրած ոսկին լցրել էր այդ փորվածքի մեջ և գավազանի գլուխը նորից ամրացրել։ Զանգակի պարանը քաշելուց առաջ պարտապանը գավազանը տալիս է պարտատիրոջը, որ բռնի։ Պարտապանը զանգից քաշում է և զանգը ղողանջում է, ինչն էլ նշանակում էր, որ պարտքը հետ է տվել։ Ամբոխն սկսեց քարկոծել և ամոթանք տալ պարտատիրոջը, որ երկու անգամ է ուզում փող ստանալ, այնինչ նա մնացել էր շվարած, թե ինչպես արդարադատ զանգը սխալվեց։ Ուրեմն խափվեց և զանգը և աստված, որ դատաստան էր անում զանգի միջոցով։ Բայց ո՛չ, աստված չխափվեց, այլ ցանկացավ տեսնել, թե մարդ ինչքան խորամանկ և ստոր կարող է գտնվել։ Աստված զայրացավ և զանգը պոկեց, տարավ երկինք։ Դրանից հետո անօրինությունները շատացան ու տարածվեցին աշխարհով մեկ։ Աշխարհն էլ ընկավ անգութ ու կաշառակեր մարդկանց ձեռքը․ արդարը միշտ մեղավոր է դուրս գալիս, մեղավորը՝ արդար[2]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զանգակ՝ աստված
  • Պարտատեր
  • Պարտապան
  • Ամբոխ
  • Հեղինակ

Ամփոփում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքի հերոսների՝ պարտապանի և պարտատիրոջ միջոցով Նար-Դոսը պատկերել է ժամանակի անօրինություններին ու խարդախությունները։ Ներկայացրել աշխարհում տիրող կաշառակերությունն ու անարդարությունները[3]։ Ցույց է տվել մարդու տարբեր տիպեր՝ ազնիվ (պարտատեր) ու խարդախ (պարտապան)։ Անգամ աստված այս ամենը տեսնելով լռում է՝ զարմանալով մարդու չարության և ստորության վրա։ Նար-Դոսի այս պատմվածքում զանգը անձնավորված է աստծո կերպարով։ Այստեղ հեղինակը ցույց է տալիս, որ աստված չի խաբվում, այլ մեզ է փորձում։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սաֆարյան, Վազգեն (2021). Գրողի և կերպարի առանձնահատկությունը. ԵՊՀ հրատարակչություն.
  2. Երկերի ժողովածու. Երևան. 1989. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. «Արսեն Տերտերյան. Երկեր». serials.flib.sci.am. Վերցված է 2024 թ․ փետրվարի 29-ին.