Երկձեռք թրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկձեռք թուր
Longsword
Տեսակթուր
ԵնթատեսակԹուր
ԵրկիրԵվրոպա

Երկձեռք թուր, տարբեր եվրոպական միջնադարյան թրերի ժամանակակից տարբերակ, պահվում են երկու ձեռքով։ Նրանց մեծ զանգվածը և երկարությունը թույլ չեն տալիս մեկ ձեռքով պահել և միաժամանակ պահպանել հավասարակշռությունը։ Եվրոպայում երկու ձեռքով կտրելու մեթոդն օգտագործվել է XII դարում, որը միևնույն ժամանակ հայտնվել է Ռուսաստանում, որը հաստատվում է Ռադզիվիլովյան քրոնիկոսի նկարներից[1]։ Անունը տրվել է XIX դարի զինագործների կողմից, իսկ միջնադարյան մագաղաթներում նման թրերը կոչվում էին «երկար» (անգլ. Longsword, գերմ. Langschwert և այլն)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրերի «մեկուկես ձեռքով» բռնվածքով օգտագործման առաջին փորձերը պատկանում են մինչմոնղոլական դարաշրջանին։ XII դարի երկրորդ կեսին և XIII դարի սկզբին տեղի է ունենում զրահի ուժեղացում, կտրող շեղբի համապատասխան ծանրացում։ Այսպես աստիճանաբար առաջացել են երկու ձեռքով բռնվող թրեր, որոնք թույլ են տվել հզոր հարվածներ հասցնել։ Նրանք լայն տարածում են գտել XIV դարում։ Այդ թրերի հիմնական նշանակությունը մնում էր հատող հարվածը[2]։

Տեսակավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Օուկշոտայի տեսակավորման եվրոպական երկձեռք թրերը եղել են XII և XIIIa տեսակի թրերի մեծացված տարբերակները[3]։ XII-XIII դարերում Ռուսիայում ներկայացվել են արևմտաեվրոպական և կենտրոնաեվրոպական տեսակի շեղբերը, սակայն Անատոլի Կիրպիչնիկովը նշում է, որ երկձեռք շեղբերը «համալրվել են իրենց ժամանակների համար նոր՝ հռոմեական թրերի մասերով (VI, VII տեսակներ, V մասից)» (ըստ XI-XII դարերում Կիրպիչնիկովների կողմից ներկայացված արևելաեվրոպական սրերի դասակարգման[4])[2]։

Երկձեռք թրերի կազմի մեջ են մտնում․

  • Ցվաիհենդեռ
  • Ֆլամբերգ
  • Էսպադոն
  • Կլեյմոր

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեկուկեսանոց թուր․
  • Էստոկ - երկձեռք կոնչար․
  • Մել պուտտահ բեմոհ - երկձեռք հնդկական թուր․
  • Գրոսս-մեսսեր - երկձեռք (կամ մեկուկեսանոց) լանդսկհետային սուր․
  • Նոդատի - երկձեռք ճապոնական թուր.

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Кирпичников А. Н. Русские мечи XI—XIII веков//Краткие сообщения Института археологии 85, стр. 11, 1961.
  2. 2,0 2,1 Кирпичников А. Н. Вооружение // Древняя Русь: Город, замок, село. М. С. 298—363: ил. (Совместно с А. Ф. Медведевым), 1985.
  3. Oakeshott E. The Sword in the Age of Chivalry., Woodbridge : Boydell Press, 1994. — ISBN 9780851157153.
  4. Кирпичников А. Н. Древнерусское оружие. — Ленинград, Наука, 1966—1971.— Вып. 1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկձեռք թրեր» հոդվածին։