Երկինքն ինձ հետ է
Երկինքն ինձ հետ է ռուս.՝ Небо со мной | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա |
Թվական | 1974 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վալերի Լոնսկոյ |
Օպերատոր | Իգոր Չեռնիխ |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 96 րոպե[1] |
«Երկինքը ինձ հետ է» (ռուս.՝ «Небо со мной»), խորհրդային լայնաֆորմատ գեղարվեստական ֆիլմ փորձարկող օդաչուների մասին, որը նկարահանվել է 1974 թվականին[2][3]։
Ֆիլմի պրեմիերան ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել 1975 թվականի մարտի 3-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը պատմում է պատերազմական և հետպատերազմյան տարիներին օդաչուների ճակատագրի մասին։ Ֆիլմի գործողությունները ծավալվում են մեկ 1942 թվականին, ապա 1960-ականների վերջին։
Հայրենական մեծ պատերազմ։ Օդային մարտի ժամանակ խփում են օդաչու Իվան Կլինովին (դերասան Իգոր Լեդոգորով)։ Նրա ընկեր Դմիտրի Գրիբովը պատերազմի ավարտից հետո ամուսնանում է Նադյայի (դերասանուհի Լարիսա Լուժինա) հետ՝ մի կնոջ, որը նախկինում սիրում էր Կլինովին (փոխադարձ սեր առաջին հայացքից)։ Բայց պարզվում է, որ Իվան Կլինովը ոչ թե մահացել է, այլ գերի է ընկել։ Նա չի փնտրում հանդիպում Նադեժդայի հետ՝ իմանալով նրա ամուսնության մասին։
Պարզվում է, որ պատերազմից հետո Իվանին արգելել են թռչել կործանիչներով, նա սկսել է աշխատել որպես ավտոմեխանիկ, փորձարկել խորհրդային նոր մեքենաներ, բայց երազում է թռչել։
Նադեժդան ու Գրիբովը նրան օգնում են վերադառնալ ավիացիա։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Իգոր Լեդոգորով | Իվան Կլինով |
Լարիսա Լուժինա | Նադեժդա Գրիբովա |
Վլադիմիր Զամանսկի | Դմիտրի Գրիբով |
Նատալյա Բոնդարչում | Իրինա |
Զինաիդա Կիրիենկո | Կլավդիա Կլինովա |
Ուլդիս Լիելդիջս | Դիտմար |
Յուրի Դուդկո | Բորիս |
Վլադիմիր Զեմլյանիկին | Վոլոդյա Յագոդկին |
Բորիս Ռուդնև | օդաչու (լուսագրերում նշված չէ) |
Բորիս Կուդրյավցև | վետերան (լուսագրերում նշված չէ) |
Ռոման Խոմյատով | գնդապետ |
Նատալյա Գուրզո | բուժքույր հիվանդանոցում |
Թամարա Սովչի | հյուր |
Լյուբով Սոկոլովա | այրի |
Վալենտինա Անանինա | հյուր |
Վալենտինա Բելյաևա | հյուր մայոր |
Նիկոլայ Բարմին | հյուր գեներալ |
Պյոտր Շչերբակով | հյուր օդաչու |
Բորիս Բիտյուկով | գնդապետ |
Վալերի Կոմիսարով | էպիզոդ |
Մարինա Լոբիշևա-Գանչուկ | էպիզոդ |
Լիդիա Դրանովսկայա | հյուր |
Ելենա Կուզմինա | օդաչու |
Ալեքսանդր Յակովլև | գերմանացի օդաչու |
Վիկտոր Ուրալսկի | հյուր Գրիբովների տանը Հաղթանակի օրվա տոնակատարության ժամանակ |
Ա. Պետրով | օդաչու |
Ի. Գոլովանով | էպիզոդ |
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր՝ Վալերի Լոնսկոյ
- Սցենարիստներ՝ Օլեգ Ստուկալով-Պոգոդին, Թամարա Կոժևնիկովա, Մարինա Պոպովիչ
- Օպերատոր՝ Իգոր Չեռնիխ
- Կոմպոզիտոր՝ Գեորգի Ֆիրտիչ
- Նկարիչներ՝ Բորիս Նեմեչեկ, Էլեոնորա Նեմեչեկ
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմում նկարահանումների համար օգտագործվել են Zlin-326 և Լա-11 ինքնաթիռներ։
- Ֆիլմում նաև ցուցադրվում են խորհրդային 60-ական թվականների մարտական ինքնաթիռներ՝ ՄիԳ-21, Տու-16, Տու-22 և Տու-22ՈՒ, 3Մ/Մ-4։
- Ֆիլմում ցուցադրված ՄիԳ-21 ինքնաթիռի վթարը թռիչքի ժամանակ հիշեցնում է իրական դեպքի մասին, որը տեղի է ունեցել Մարինա Պոպովիչի հետ փորձարկումների ժամանակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «Երկինքն ինձ հետ է» ֆիլմը kinopoisk.ru կայքում
- ↑ «Երկինքն ինձ հետ է» ֆիլմը kino-teatr.ru կայքում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմի մասին (ռուս.)
|