Երկաթե մոլորակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երկաթե մոլորակ (անգլ.՝ Iron Planet) մոլորակի տեսակ, որը հիմնականում բաղկացած է երկաթով հարուստ միջուկից, և քիչ մոլորակային թիկնոցից կամ էլ առանց որևէ մոլորակային թիկնոցի։ Արեգակնային համակարգում Մերկուրին այս տեսակի ամենամեծ երկնային մարմինն է (քանի որ երկրային մյուս մոլորակները սիլիկատային մոլորակներ են), բայց հնարավոր է, որ Արեգակնային համակարգից դուրս գոյություն ունենան երկաթով հարուստ ավելի մեծ մոլորակներ։

Տարբեր բաղադրություններով մոլորակների չափերի համեմատություն

Երկաթը զանգվածով տիեզերքի վեցերորդ ամենատարածված տարրն է ջրածնից, հելիումից, թթվածնից, ածխածնից և նեոնից հետո։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկաթով հարուստ մոլորակները կարող են լինել սովորական մետաղական/սիլիկատային ժայռային մոլորակների մնացորդներ, որոնց ժայռոտ ծածկույթները շերտազատվել ու պոկվել են հսկայական բախումների պատճառով։ Ենթադրվում է, որ որոշները բաղկացած են ադամանդի հանքավայրերից։ Մոլորակների ձևավորման ներկայիս նմուշները հնարավորություն են տալիս կանխատեսել, որ երկաթով հարուստ մոլորակները կձևավորվեն մոտակա ուղեծրերում, կամ ուղեծրով պտտվող վիթխարի աստղերում, որտեղ նախամոլորակային սկավառակը, հավանաբար, բաղկացած է երկաթով հարուստ նյութից[1]։

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկաթով հարուստ մոլորակները ավելի փոքր ու խիտ են, քան համեմատելի զանգված ունեցող մոլորակների այլ տեսակներ[2]։ Նման մոլորակները չեն կարող ունենալ տեկտոնական թիթեղներ, կամ ուժեղ մագնիսական դաշտ, քանի որ ձևավորումից հետո արագ սառում են։ Այս մոլորակները նման չեն Երկիր մոլորակին[1] ։ Քանի որ ջուրն ու երկաթը անկայուն են երկրաբանական ժամանակի տևողությունների ընթացքում, թաց երկաթե մոլորակները բնակելի գոտում կարող են ծածկված լինել երկաթի ածխածնային և այլ արտասովոր ցնդող լճերով, այլ ոչ թե ջրով[3]։

Գիտաֆանտաստիկ ժանրում նման մոլորակը կոչվում է «Ռումբ»[4]։

Թեկնածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեպլեր-974բ-ն արտաարեգակնային մոլորակի թեկնածու է, որի բաղադրության մեջ  հիմնականում կարող է մտնել երկաթը[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 "Characteristics of Terrestrial Planets" by John Chambers, from "The Great Planet Debate: Science as Process", August 14–16, 2008, The Johns Hopkins University Applied Physics Laboratory Kossiakoff Center, Laurel, MD. http://gpd.jhuapl.edu/abstracts/abstractFiles/chambers_abstract.pdf Արխիվացված 2011-08-17 Wayback Machine
  2. «All Planets Possible - Astrobiology Magazine». astrobio.net. 2007 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  3. "Big Planets: Super-Earths in Science Fiction" by Stephen Baxter, JBIS Vol 67, No 03 (March 2014), p.108
  4. Gillett, Stephen L. (1996). Ben Bova (ed.). World-Building. Cincinnati, Ohio: Writer's Digest Books. էջ 173. ISBN 158297134X.
  5. Rappaport, Saul; Sanchis-Ojeda, Roberto; Rogers, Leslie A.; Levine, Alan; Winn, Joshua N. (2018 թ․ ապրիլի 19). «The Roche Limit for Close-orbiting Planets: Minimum Density, Composition Constraints, and Application to the 4.2 hr Planet KOI 1843.03». The Astrophysical Journal Letters. 773 (1): L15. arXiv:1307.4080. Bibcode:2013ApJ...773L..15R. doi:10.1088/2041-8205/773/1/L15. Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին – via Institute of Physics.