Երեք օր անմահությունից հետո
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | դրամա և ռազմական ֆիլմ |
Թվական | 1963 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վլադիմիր Դովգան |
Սցենարի հեղինակ | Կոնստանտին Կուդիևսկի |
Դերակատարներ | Վլադիմիր Զամանսկի, Նիկոլայ Կրյուկով, Գեորգի Յումատով և Գենադի Յուխտին |
Օպերատոր | Վադիմ Վերեշչակ |
Երաժշտություն | Յուրի Շչուրովսկի |
Կինոընկերություն | Կիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա |
Տևողություն | 85 րոպե |
«Երեք օր անմահությունից հետո» (ռուս.՝ «Трое суток после бессмертия»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վլադիմիր Դովգան 1963 թվականին Դովժենկոյի անվան կինոստուդիայում[1][2]։
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1963 թվականի դեկտեմբերի 21-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի տարիներին Սևաստոպոլի հերոսական պաշտպանությանը, խորհրդային այն մարդկանց, որոնք սեփական կյանքի գնով պաշտպանել են Սևաստոպոլը երկրի համար ծանրագույն ժամանակներում։ Քաղաքի պաշտպանության 250-րդ օրն է, բայց քանի դեռ նրանք պայքարում են թշնամու դեմ, Սևաստոպոլը դեռ կործանված չէ։ Մարդիկ հասկանում են, որ առանց օգնության և աջակցության իրենց սպասում է մահ։ Սակայն նրանք, ովքեր շարունակում են ապրել պաշարված քաղաքում, չեն հուսահատվում՝ մինչև վերջ հավատալով մեծ հաղթանակի։
Մարտիկները մտադիր են դուրս գալ շրջապատումից և մարտերով հասնել ծովին։ Սակայն զինվորները դեռ չեն կասկածում, թե ինչ գին պետք է վճարեն այս հերոսական բեկման համար։ Ռադիոհաղուրդումից մարտիկներն իմանում են, որ խորհրդային զորքերը թողել են քաղաքը, և Սևաստոպոլում ոչ ոք չի մնացել։ Զինվորները հասկանում են, որ հիմա իրենք մնացել են բոլորովին միայնակ, հակառակորդի մի ամբողջ բանակի դեմ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վլադիմիր Զամանսկի – Գաևոյ, կապիտան-լեյտենանտ
- Նիկոլայ Կրյուկով – Զախար Պետրովիչ Պրոխորով
- Գեորգի Յումատով – Նիկոլայ Բակլան
- Գենադի Յուխտին – Սենյա Կոլիշկին, նավաստի
- Ալեքսանդր Մովչան – Օստապ Ռոմանչուկ
- Գալինա Լյապինա – Օլգա
- Լիլիա Կալաչյովա – Պավլինկա
- Ալբերտ Ակչուրին – Պչյոլկին
- Լեոնիդ Դանչիշին – ջոկատի մարտիկ
- Միխայիլ Սեմենիխին – նավաստի
- Իրինա Պուխտեևա – քույր
- Վիտյա Վլասով – եղբայր
- Գենայաթ Կենժեխան-Ուլա – էպիզոդ
- Սերգեյ Կուլինիչ – էպիզոդ
- Վիկտոր Կոլոդնի – էպիզոդ
- Վալերի Միշաստի – էպիզոդ
- Վլադիմիր Վոլչիկ – գեստապոյի մայոր (լուսագրերում նշված չէ)
- Վլադիմիր Վոլկով – գերի (լուսագրերում նշված չէ)
- Սերգեյ Սիբել – գերմանացի (լուսագրերում նշված չէ)
- Անատոլի Յուրչենկո – գերի (լուսագրերում նշված չէ)
Ֆիլմը դարձել է խորհրդային վարձույթի առաջատարը։ Մեկ տարվա ընթացքում այն դիտել է 24 700 000 հանդիսատես։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Երեք օր անմահությունից հետո» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Երեք օր անմահությունից հետո» ֆիլմը kinopoisk.ru կայքում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Երեք օր անմահությունից հետո»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|