Կոնստանտին Կուդիևսկի
Կոնստանտին Կուդիևսկի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 23, 1923 |
Ծննդավայր | Ցյուրուպինսկ, Ցյուրուպինսկի շրջան, Kherson Okruha, Odessa Governorate, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | մայիսի 5, 1992 (69 տարեկան) |
Վախճանի վայր | Կիև, Ուկրաինա |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող և լրագրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Անդամակցություն | Ուկրաինայի գրողների ազգային միություն |
Պարգևներ |
Կոնստանտին Կուդիևսկի (ուկրաիներեն՝ Кудієвський Костянтин Гнатович, մարտի 23, 1923, Ցյուրուպինսկ, Ցյուրուպինսկի շրջան, Kherson Okruha, Odessa Governorate, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 5, 1992, Կիև, Ուկրաինա), ուկրաինացի գրող, լրագրող, սցենարիստ, ծովային։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոնստանտին Կուդիևսկին ծնվել է 1923 թվականին Խերսոնի մարզի Ցյուրուպինսկ քաղաքում, ծառայողի ընտանիքում։ Հայրենական պատերազմի նախօրեին ավարտել է Օդեսայի ռազմածովային հատուկ դպրոցը։ Պատերազմի տարիներին ծառայել է ծովային հետևակում, Սևծովյան նավատորմում և Կասպիական նավատորմում։ 1946 թվականին ավարտել է ռազմածովային բարձրագույն ուսումնարանը, որպես սպա ծառայել է Հյուսիսային նավատորմում։ 1949 թվականից հանդես է եկել որպես զինվորական լրագրող։ Աշխատել է «Կրասնի ֆրոնտ» և «Կրասնայա զվեզդա» թերթերի խմբագրություններում։ 1953 թվականին զորացրվել է և աշխատել ուկրաինական թերթերի և ամսագրերի խմբագրություններում, եղել Ալեքսանդր Դովժենկոյի անվան գեղարվեստական ֆիլմերի ստուդիայի գլխավոր խմբագիր[1][2]։
Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մահացել է 1992 թվականի մայիսի 5-ին Կիևում։ Թաղված է Բայկովո գերեզմանատանը։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղինակ է վեպերի, պատմվածքների, վիպակների ժողովածուների։
- «Հյուսիսծովայինները», 1954
- «Երեկոները առագաստների հովանու տակ», 1964
- «Կապույտ ծովերի երգը», վեպ-լեգենդ, 1962
- «Ատլանտիկայի դառնաղետ մառախուղները», 1974
- «Թռչող հոլանդացու լեգենդը», 1979
- Ձմեռային գիշերների ամառային երազները, 1982
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
- Ժողովուրդների բարեկամության մեդալ
- Պավլո Տիչինայի անվան մրցանակի դափնեկիր
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Спілка кінематографістів України. К., 1985. — С.86;
- Письменники Радянської України. 1917—1987. К., 1988. — С.ЗЗО.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977
- ↑ Կոնստանտին Կուդիևսկի, Խորհրդային դարաշրջան (1917-1991)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կոնստանտին Կուդիևսկի Archived 2017-01-31 at the Wayback Machine.
- Մարտի 23 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- Ուկրաինայում ծնվածներ
- Մայիսի 5 մահեր
- 1992 մահեր
- Կիև քաղաքում մահացածներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ուկրաինացի գրողներ
- Ուկրաինացի լրագրողներ
- Ուկրաինացի սցենարիստներ