Երեք քույր (ֆիլմ, 1964)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երեք քույր
ռուս.՝ Три сестры
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
ՀիմքԵրեք քույր
Թվական1964
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍամսոն Սամսոնով
Սցենարի հեղինակՍամսոն Սամսոնով
ԴերակատարներԼյուբով Սոկոլովա
ՕպերատորՖեոդոր Դոբրոնրավով
ԵրաժշտությունՎասիլի Դեխտերև
Պատմվածքի վայրՌուսական կայսրություն
ԿինոընկերությունՄոսֆիլմ

«Երեք քույր» (ռուս.՝ Три сестры), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որ նկարահանվել է 1964 թվականին ռեժիսոր Սամսոն Սամսոնովի կողմից «Մոսֆիլմ» կինոստուդիայում՝ Անտոն Չեխովի համանուն պիեսի հիման վրա։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1965 թվականի մարտի 17-ին[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասնմեկ տարի առաջ գեներալ Պրոզորովը, նշանակում ստանալով, իր ընտանիքը Մոսկվայից տեղափոխել է գավառական փոքրիկ քաղաք։ Գեներալը մահացել է, և նրա չափահաս երեխաները՝ դուստրեր Օլգան, Մաշան ու Իրինան և որդին՝ Անդրեյը, չգտնելով իրենց հարմար զբաղմունք, ցանկանում են վերադառնալ հարազատ Մոսկվա։ Սակայն կյանքն այլ կերպ է դասավորվում. Անդրեյը, իրեն տեսնելով որպես Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր, ամուսնանում է տեղացի ազնվական Նատալյայի հետ, որը ճնշում է նրան ու վերցնում Պրոզորովների տունը։ Մաշան, որին 18 տարեկանում առանց սիրելու ամուսնացրել են գիմնազիայի ուսուցիչ Կուլագինի հետ, սիրահարվում է քաղաքում տեղավորված մարտկոցի հրամանատար գնդապետ Վերշինինին, որն ամուսնացած է, ունի մանկահասակ դուստրեր։

Տարվելով ազարտային խաղերով և պարտքեր կուտակելով՝ Անդրեյն ստիպված է գրավ դնել իրենց ընդհանուր տունը, բոլոր փողերը հասնում են Նատալյային, որն աստիճանաբար տնից հանում է Անդրեյի քույրերին։ Ավագը՝ Օլգան, բնակվում է գիմնազիայում, որտեղ աշխատում է, Իրինան, որը պատրաստ է Նատալյայից փախչել ուր պատահի, ամուսնանում է բարոն Տուզենբախի հետ, որպեսզի նրա հետ գնա ուրիշ քաղաք և սկսի նոր կյանք։ Սակայն մենամարտում բարոնին սպանում է սպա Սոլյոնին, որին մերժել է Իրինան։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Три сестры». Энциклопедия отечественного кино. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 19-ին.