Երեք ձկները (հեքիաթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երեք ձկները, Պանչատանտրա պատմվածքներից[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանչատանտրայի ձեռագրերից

Ժամանակով մի լճում երեք ձկներ էին ապրում[2]։ Նրանք լավ ընկերներ էին, բայց իրար նման չէին։ Նրանցից մեկը շատ խելացի էր, մի բան անելուց լավ մտածում էր, նոր անում։ Երկրորդը խելացի էր և հնարամիտ. ինչ խնդիր էլ, որ ունենար, նա աշխատացնում էր իր խելքը և լուծումը գտնում։ Երրորդ ձուկը հավատում էր ճակատագրին` ասելով` ինչ պատահելու է, կպատահի, և ոչ մեկը չի կարող կանգնեցնել դա։ Մի անգամ իմաստուն ձուկը գլուխը դուրս է հանում ջրից և լսում, որ ձկնորսները խոսում են իր մասին` ասելով, որ նա լավ ձուկ է և կարելի է գալ այդտեղից ձուկ բռնել։ Այս լսելով` նա գնում է իր ընկերներին պատմում, խորհուրդ տալով նրանց գնալ ուրիշ լիճ։ Բայց ընկերները չեն համաձայնվում, և նա մենակ գնում է ուրիշ լիճ։ Հաջորդ օրը ձկնորսները գալիս են և բռնում են նրա ընկերներին։ Հնարամիտ ձուկը սատկած է ձևանում, և նրան ծովն են նետում, իսկ ճակատագրին հավատացող ձուկը այնքան վեր ու վար է անում, որ նրան սպանում են[3]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երեք ձկներ
  • Ձկնորսներ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Panchatantra
  2. Պանչատանտրայի պատմվածքներ, Երևան, 2006, էջ 145
  3. Նույն տեղում, էջ 147