Երգ հսկայի մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երգ հսկայի մասին
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ՌեժիսորԳրիգորի Ռոշալ
ԵրաժշտությունՆիկոլայ Կրյուկով
Տևողություն38 րոպե

«Երգ հսկայի մասին» (ռուս.՝ «Песнь о великане»), 1942 թվականի խորհրդային կարճամետրաժ ֆիլմ, որը նկարահանել են ռեժիսորներ Գրիգորի Ռոշալը և Վերա Ստրոևան։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենական մեծ պատերազմ։ Կարմիր բանակի ջոկատներից մեկը մարտից հետո գտնվում է լեռնանցքում։ Ղազախ Կուրեգենը հանգստի ժամանակ ընկերներին պատմում է լեգենդար ղազախ բատիր Տոլագայի սխրանքի մասին, որն իր կյանքը զոհաբերել է հանուն ժողովրդական բարիքի։ Տոլագայի լեգենդը «կենդանանում է» էկրանին։ Այնուհետև կրկին ցուցադրվում է ռազմաճակատային կյանքի առօրյան։ Ծանծաղուտով վարար գետն անցնելիս մի խումբ զինվորների, այդ թվում՝ Կուրեգենին, հանձնարարվել է ոչնչացնել թշնամու ամրակառույց կրակակետը։ Առաջադրանքը կատարելիս Կուրեգենը մահացու վիրավորում է ստանում և մահանում ընկերների ձեռքերում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կապան ԲադիրովԿուրեգեն
  • Ռ. Օսմանովա – Այնա, Կուրեգենի մայրը
  • Ժագդա ՕգուզբաևՏոլագայ
  • Կ. Կարաբալինա – Դարիգա
  • Եվգենի Նեմչենկո – հրամանատար
  • Կալիբեկ ԿուանիշպաևՏոլագայի հայրը
  • Ռ. Մուսաբեկովա – Տոլագայի մայր
  • Ե. Նուրպեիսովա – ներածություն

Ֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երգ հսկայի մասին» ֆիլմի սցենարում հեքիաթն ու կենցաղը հանդես են գալիս որպես երկու զուգահեռ գծեր, թեև Տուլագայի և Կուրեգենի արարքների ընդհանրությունը ինչ-որ չափով հարթում է այդ տարբերությունը։ Ռեժիսոր Վ. Պ. Ստրոևան սցենարի թարգմանության ընթացքում կարողացել է հասնել հեքիաթայինի և իրականի միասնության՝ կերպարվեստի հաջող միջոցների և թեմայի երաժշտական լուծման իջոցով։ Դրան նպաստում է նաև գեղեցիկ դերասանական խաղը:

— Խորհրդային Ղազախստանի կինոարվեստը[1]

Նշվել է, որ ֆիլմում յուրովի է արտացոլվել ղազախ ժողովրդական լեգենդը հսկա Տոլոգայի մասին[2]։

Ֆիլմի ստեղծման համար ռեժիսոր Վերա Ստրոևային 1944 թվականին շնորհվել է Ղազախական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Киноискусство советского Казахстана. — Казахстан, 1966. — 398 с. — стр. 346
  2. Фольклорное наследие народов СССР и современность. — Кишинев: Штиинца, 1984. — 388 с. — стр. 161
  3. Киноведческие записки, 2005

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Песнь о великане // Советские художественные фильмы: Звуковые фильмы, 1930—1957 / ВГФК, Москва. — М.: Искусство, 1961. — стр. 290