Երաժշտաթերապիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Երաժշտաթերապիան հոգեթերապևտիկ մեթոդ է, որն օգտագործում է երաժշտությունը որպես բուժման միջոց։

Սահմանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երաժշտաթերապիա» տերմինn ունի հունա-լատինական ծագում և թարգմանաբար նշանակում է «բուժում երաժշտության միջոցով»։ Կան երաժշտաթերապիա հասկացության շատ սահմանումներ։ Գիտնականների մեծամասնությունը երաժշտաթերապիան համարում են հոգեթերապիային օգնող միջոց։ Մյուս հեղինակները երաժշտաթերապիան սահմանում են այսպես.

  • Երաժշտության համակարգային օգտագործումը հիվանդության կամ ֆիզիոլոգիական և հոգեբանասոցիալիական կողմերի բուժման համար։
  • Ստեղծագործական ուժերի և մանակավարաժա-դաստիարակչական աշխատանքների օպտիմալացման միջոց։
  • Երաժշտության վերահսկելի օգտագործումը բուժման, վերականգնման, երեխաների և մեծահասակների կրթության և դաստիարակության մեջ։

Երաժշտաթերապիայի ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտաթերապիայի բազմաթիվ մեթոդիկաներ դիտարկում են ինչպես երաժշտության միջոցով ներգործման հիմնական և գլխավոր ֆակտոր (երաժշտական ստեղծագործությունների ունկընդրումը, անհատական կամ խմբակային զբաղվում են երաժշտությամբ), այնպես էլ երաժշտության ուղեկցության ավելացումը այլ շտկողական միջոցներին՝ նրանց ազդեցության ուժեղացման և արդյունավետության բարձրացման համար։

Երաժշտաթերապիան ակտիվորեն օգտագործվում է հուզական խանգարումների շտկման դեպքում։ Շվեյցարական դպրոցը, որը կենտրոնացած է խոր հոգեբանության մեջ, գտնում է, որ շտկողական աշխատանքներում երաժշտաթերապիային պետք է կենտրոնական դեր տրվի, քանի որ երաժշտությունը իր սպեցիֆիկ հատկությունների շնորհիվ ի վիճակի է մտնել անձի խորը շերտերի մեջ։ Ալտշուլերը այցելուների մոտ հայտնաբերել է ֆիզիոլոգիական փոփոխություններ, որն առաջացել էր որոշակի երաժշտության ազդեցության միջոցով և հիմնել է թերապևտիկ մոտեցում, որը նա անվանել է իզո-սկզբունքային երաժշտաթերապիա։ Համաձայն սրա, եթե այցելուի հետ խոսակցական կոնտակտը բացակայում է, ապա երաժշտությունը օգնում է այդ կոնտակտի հաստատմանը, եթե այն հուզական տոնուսով համապատասխանում է այցելուի հուզական վիճակին։ Այսինքն՝ դեպրեսիայի դեպքում ցուցվում է հանգիստ երաժշտություն, իսկ գրգռվածության դեպքում՝ բարձր, արագ տեմպի երաժշտություն։ Դիտարկելով երաժշտության շտկողական գործունեության հիմնական ուղղությունները առանձնացնում են հետևյալ 4 ասպեկտները.

  1. վերբալ հոգեթերապիայի ընթացքում հուզական ակտիվացում,
  2. միջանձնային հարաբերություններում ունակությունների զարգացում (շփվողական ֆունկցիաների և ունակությունների),
  3. հոգեվեգետատիվ պրոցեսների ղեկավարող ազդեցությունը,
  4. էսթետիկ պահանջմունքի զարգացում։

Երաժշտաթերապիայի միջոցով որպես շտկման հոգեբանական մեխանիզմներ նշում են հետևյալները.

  • կատարսիս – հուզական լիցքաթափում, հուզական վիճակի ղեկավարում,
  • սեփական ապրումների գիտակցման թեթևացում,
  • կյանքի խնդիրների հետ առերեսում,
  • հուզական արտահայտվածությամբ նոր միջոցների ձեռքբերում։

Երաժշտաթերապիայի ձևերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերում են երաժշտաթերապիայի երեք հիմանակն ձև՝ ռեցեպտիվ, ակտիվ, ինտեգրատիվ։

  • Ռեցեպտիվ երաժշտաթերապիան (պասիվ) առանձնանում է նրանով, որ այցելուն երաժշտաթերապևտիկ սեանսի ժամանակ ակտիվ մասնակցություն չի ունենում, միայն լսում է երաժշտությունը։
  • Երաժշտաթերապիայի ակտիվ մեթոդը հիմնված է երաժշտական նյութի հետ ակտիվ աշխատանքի վրա։
  • Ինտեգրատիվ երաժշտաթերապիան երաժշտության հետ մեկտեղ օգտագործում են նաև արվեստի այլ ճյուղերի հնարավորությունները. նկարել երաժշտության ներքո, երաշժտական-շարժողական խաղեր, պատմվածքներ երաժշտությունը լսելուց հետո և այլ։

Գոյություն ունի պասիվ երաժշտաթերապիայի երեք ձև.

  • կոմունիկատիվ – միասին լսում են երաժշտական ստեղծագործությունը, որը ուղղված է փոխադարձ կոնտակտին, փոխհասկացվածությանն ու վստահությանը,
  • ռեակտիվ – ուղղված է կատարսիսի հասնելուն,
  • ռեգուլյատիվ – օգնում է նյարդա - հոգեկան լարվածության իջեցմանը։