Մաքսային միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է ԵվրԱզԷՍից)

Մաքսային միություն, երկու և ավելի պետություններից կազմված կազմակերպություն, որտեղ չկան մաքսային տուրքեր այդ պետությունների առևտրի դեպքում, գործում է երրորդ երկրներից կոլեկտիվ պրոտեկցիոնիզմ։ Մաքսային միությունը նաև ենթադրում է «միասնական մաքսային տարածքի ստեղծում»։

Սովորաբար մաքսային միության անդամ երկրները պայմանավորվում են արտաքին առևտրային քաղաքականության համաձայնեցված վարումը համակարգող միջպետական մարմինների ստեղծման մասին։ Որպես կանոն դա կայանում է համապատասխան գերատեսչությունների ղեկավար նախարարների պարբերական խորհրդակցունների անցկացման մեջ, որոնք իրենց գործունեության մեջ հիմնվում են մշտապես գործող միջպետական քարտուղարության վրա։

Փաստացի, խոսքը միջպետական ինտեգրացիայի մասին է, որը ենթադրում է վերազգային մարմինների ստեղծում։ Այդ իմաստով մաքսային միությունը ինտեգրացիայի ավելի զարգացած ձև է, քան, օրինակ, ազատ առևտրի գոտին։

Մաքսային միությունների օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]