Եվգենյա Խյամյալյայնեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվգենյա Խյամյալյայնեն
Ծնվել է1882
ԾննդավայրKemsky Uyezd, Արխանգելսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1959
Մահվան վայրKalevala, Կարելիայի Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
Մասնագիտությունգրող
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան

Եվգենյա Իվանովնա Խյամյալյայնեն (ռուս.՝ Евгения Ивановна Хямяля́йнен, Յոուկի Խյամյալյայնեն, Ёуки Хямяляйнен, 1882, Kemsky Uyezd, Արխանգելսկի նահանգ, Ռուսական կայսրություն - 1959, Kalevala, Կարելիայի Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), կարելացի ասացող, ունաների կատարող։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ ԽՍՀՄ գրողների միության անդամ (1953)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվգենյա Խյամյալյայնենը ծնվել է 1882 թվականին գյուղացիական ընտանիքում։ Հոր մահից հետո ութ տարի աշխատել է որպես բատրակ։

1907 թվականին ընդունվել է ազատ ունկնդիր Իմպիլախտիի ֆիննական ժողովրդական դպրոցում, ապա մոտ մեկ տարի ուսանել է Սերդաբոլսկի ուսուցչական սեմինարիային առընթեր շարժական դպրոցների ուսուցիչների դասընթացներում։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է սևագործ բանվոր Մուրմանսկի երկաթուղու շինարարությունում։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո եղել է ուսուցուհի Վոկնավոլոկ և Ուխտա գյուղերում։ 1926-1929 թվականներին աշխատել է որպես սանիտար հիվանդանոցում, 1929 թվականից աշխատել է կոլտնտեսությունում։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին տարահանվել Է Չելյաբինսկի մարզ, աշխատել կոլտնտեսությունում, պատերազմի ավարտից հետո վերադարձել հայրենիք։

1951 թվականին մասնակցել է Մոսկվայում Կարելո-ֆիննական ԽՍՀ երգի, երաժշտության և պարի շաբաթվան[1]։

1979 թվականին լույս է տեսել բանաստեղծ Ռեյո Տակալի «Ուխուտսաարի» գիրքը՝ նվիրված բանաստեղծի տատի՝ ասացող Խյամյալյայնենի հիշատակին։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկությունից հիշել է շատ ժողովրդական ռունաներ և հետագայում ինքն էլ հորինել է։ Նրա կատարմամբ բանագետները ձայնագրել են մի քանի տասնյակ ռունան կարելերեն լեզվով, բազմաթիվ հմայական խոսքեր, հանելուկներ և հեքիաթներ։ 1959 թվականին լույս է տեսել Եվգենյա Խյամյալյայնենի ստեղծագործությունների մեծ շարքը «Երգ նոր սամպոյի մասին» ժողովածուում (կազմող՝ Յակկո Ռուգոև)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Хямяляйнен Е. И. // Писатели Карелии : биобиблиографический словарь — Петрозаводск, 2006. — С. 271—271; — С. 65-66.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Хямяляйнен, Е. Стихи / Евгения Хямяляйнен; с карел. пер. Н. И. Богданов // На рубеже. — 1949. — N 12. — С. 34-35
  • 60-летняя сказительница Евгения Ивановна Хямяляйнен(из района Калевалы) : фото П. Беззубенко // На рубеже. — 1949. — N 2. — С. 55
  • Во славу мира : Руны, сказы и стихи сказителей и поэтов Карело-Финской ССР. — Петрозаводск : Госиздат К-Ф ССР, 1952. — 100 с.
  • Хямяляйнен, Е. Вечно жив великий Сталин / Евгения Хямяляйнен; пер. с фин. В. Евсеев // На рубеже. — 1953. — N 3. — С. 21-22
  • Хямяляйнен, Е. Ум и сердце мира / Евгения Хямяляйнен / пер. с карел. В. Евсеев // На рубеже. — 1951. — N 6. — С. 50-51
  • Timonen, E. Ei mahti maahan jouda : lahikuvia runonlaulajista / Elina Timonen. — Petroskoi: Karjala, 1979. — 242 s. : kuv. — Sisalto: Jouki Hamalainen. — S. 105—114. — Текст фин.; Еуки Хямяляйнен // «Калевала» — памятник мировой культуры : библиогр. указ. лит. — Петрозаводск, 1993.
  • Е. И. Хямяляйнен // «Калевала» — памятник мировой культуры : указ. лит. — Петрозаводск, 1974. — С. 24-25.
  • Лавонен Н. Руны Ёуки // Ленинская правда. 1981. 31 дек.
  • Е. И. Хямяляйнен // Календарь знаменательных и памятных дат Калевальского района, 2007 год. — Калевала, 2006. — С. 18-19.
  • Карелия: энциклопедия: в 3 т. / гл. ред. А. Ф. Титов. Т. 3: Р — Я. — Петрозаводск: ИД «ПетроПресс», 2011. С. 234—384 с.: ил., карт. ISBN 978-5-8430-0127-8 (т. 3)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]