Եվգենի Դրագունով
Եվգենի Դրագունով ռուս.՝ Евгений Фёдорович Драгунов | |
---|---|
Ծնվել է | 1920 փետրվարի 20 |
Ծննդավայր | Իժևսկ, ՌԽՖՍՀ |
Մահացել է | 1991 օգոստոսի 4 |
Մահվան վայր | Իժևսկ, ԽՍՀՄ |
Գերեզման | Q4500591? |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ազգություն | ռուս |
Մասնագիտություն | ճարտարագետ և ռազմական գործիչ |
Գործունեություն | կոնստրուկտոր |
Պարգևներ և մրցանակներ | «Պատվո նշան» շքանշան, Լենինյան մրցանակի դափնեկիր, Իժևսկի պատվավոր քաղաքացի, Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ |
Եվգենի Ֆյոդորի Դրագունով (ռուս.՝ Евге́ний Фёдорович Драгуно́в, փետրվարի 20, 1920, Իժևսկ, Սարապուլսկի նրբանցք, Վյատկայի գավառ, Խորհրդային Ռուսաստան - օգոստոսի 4, 1991, Իժևսկ, ԽՍՀՄ), խորհրդային կոնստրուկտոր-զինագործ, հրաձգային մարզական և մարտական բազմաթիվ զինատեսակների ստեղծող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Իժևսկում, զինագործների ընտանիքում[1]։ Հայրն այդ ժամանակ կուսակցական աշխատող էր, իսկ մայրը՝ ուսուցչուհի[2]։
1934 թվականին միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է արդյունաբերական տեխնիկում։
1938 թվականին ավարտել է այն տեխնիկ-տեխնոլոգի որակավորմամբ[2], տեխնիկումն ավարտելուց հետո աշխատել է գործարանում։
1939 թվականին զորակոչվել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ (ԲԳԿԲ) և ուղարկվել է կրտսեր հրամանատարական կազմի դպրոց, իսկ ավելի ուշ՝ զինական վարպետության դպրոց։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ավագ զինագործ Դրագունովը, որը ծառայում էր Հեռավոր Արևելքում, ռազմաճակատոմ չի հայտնվել։ Հետագայում, մինչև 1945 թվականի զորացրումը, աշխատել է որպես ավագ զինագործ։
1945 թվականի դեկտեմբերին Եվգենի Դրագունովը հրետանու ավագ սերժանտի կոչումով վերադարձել է Իժևսկի մեքենաշինական գործարան[3], որտեղ կրկին շարունակել է աշխատանքը գլխավոր կոնստրուկտորի բաժնում որպես ավագ զինագործ։ Արդեն մեկ տարի անց աշխատել է ինքնուրույն՝ զբաղվելով երեք գծանի Մոսինի հրացանի արդիականացմամբ։ 1949 թվականին արտադրության մեջ է դրվել նրա առաջին սպորտային «Սպարտակ-49» հրացանը[3]։
Համաշխարհային հայտնիություն է ձեռքբերել հրաձգային մարզական և մարտական զենքի տարբեր տեսակների ստեղծման, մասնավորապես՝ Դրագունովի դիպուկահար հրացանի շնորհիվ։
Եվգենի Դրագունովը մահացել է 1991 թվականի օգոստոսի 4-ին։ Հողին է հանձնվել Իժևսկ քաղաքի Խոխրյակովսկոե գերեզմանոցում։
Մշակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Եվգենի Դրագունովի կողմից ընդհանուր առմամբ ստեղծվել է հրաձգային համակարգերի մոտ 27 տարբեր կոնստրուկցիաներ[3]։ Դրանցից են՝
- Դրագունովի դիպուկահար հրացան
- Արդիականացված Դիպուկահար-74
- Սպարտակ-49
- Մարզական Դիպուկահար Հրացան-1
- Զենիթ
- Զենիթ-2
- Փոքր տրամաչափի նշանային հրացան «Ստրելա»
- Փոքր տրամաչափի նշանային հրացան «Տայգա»
- Փոքր տրամաչափի նշանային հրացան «Ստրելա-3»
- Բիաթլոն-7-2
- Ատրճանակ-գնդացիր-91
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով, ինչպես նաև հուշամեդալներով։
- Լենինյան մրցանակի դափնեկիր
- Ռուսաստանի Դաշնության նախագահի 1998 թվականի հունիսի 6-ի № 657 հրամանով Դրագունովին շնորհվել է Պետական մրցանակ մարզական և որսորդական զենքի ստեղծման համար։
- Իժևսկի պատվավոր քաղաքացի (2011, հետմահու)[1]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Панкова Ю. И. — официальный сайт города Ижевска«Драгунов Евгений Фёдорович». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ 2,0 2,1 Евгений Драгунов. От первых неудач до финального триумфа. // Мастер-Ружьё : журнал. — 2015. — № 03. — С. 44-49. — ISSN 0002-9200.
- ↑ 3,0 3,1 3,2 Точность — вежливость королей // Военный парад : журнал. — 2001. — Т. 51. — № 03. — С. 30-31. — ISSN 1029-4678.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Драгунов М. Следуя принципам // журнал «Калашников». — 2015. — № 3. — С. 8—11.
- Лови А. Три Драгунова // Оружие : журнал. — 2000. — № 07. — С. 2-11. — ISSN 1728-9203.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անձինք այբբենական կարգով
- Փետրվարի 20 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Օգոստոսի 4 մահեր
- 1991 մահեր
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Հրաձգային զենքի կոնստրուկտորներ
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ գրականության և արվեստի բնագավառում
- Խորհրդային գյուտարարներ
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ
- Խորհրդային ճարտարագետներ
- Խորհրդային ռազմական գործիչներ