Ես տասնինը տարեկան էի
Ես տասնինը տարեկան էի գերմ.՝ Ich war neunzehn | |
---|---|
Երկիր | Արևելյան Գերմանիա |
Ժանր | ռազմական ֆիլմ և դրամա |
Թեմա | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Թվական | 1968 |
Լեզու | գերմաներեն և ռուսերեն |
Ռեժիսոր | Կոնրադ Վոլֆ[1] |
Սցենարի հեղինակ | Կոնրադ Վոլֆ և Վոլֆգանգ Կոլհաազե |
Դերակատարներ | Յակի Շվարց, Վասիլի Լիվանով, Գալինա Պոլսկիխ, Յեննի Գրյոլման, Միխայիլ Գլուզսկի, Անատոլի Սոլովյով, Ռոլֆ Հոպե, Վոլֆգանգ Գրեեզե, Johannes Wieke?, Յուրգեն Հենչ, Կուրտ Բյովե, Կլաուս Մանխեն, Հերման Բայեր, Դիտեր Ման, Martin Trettau?, Achim Schmidtchen? և Ալեքսեյ Էյբոժենկո |
Օպերատոր | Վեռներ Բերգման |
Մոնտաժ | Էվելին Կարով |
Պատմվածքի վայր | Բեռլին |
Կինոընկերություն | DEFA |
Տևողություն | 115 րոպե |
«Ես տասնինը տարեկան էի» (գերմ.՝ Ich war neunzehn), 1968 թվականի ֆիլմ։ Նկարահանվել է ռեժիսոր Կոնրադ Վոլֆի կողմից, որ ծագումով եղել է գերմանացի և մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին Կարմիր բանակի շարքերում։ Ֆիլմն էկրան է բարձրացել 1968 թվականին։ Ֆիլմի սյուժեն հիմնված է ռեժիսորի անձնական փորձի վրա։ Այն ներառվել է գերմանական կինոյի հարյուր կարևորագույն կինոնկարների ցանկում[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]19-ամյա Գրեգոր Հեքերը մեծացել է Մոսկվայում։ Նրա ծնողները տարիներ առաջ փախել էին Գերմանիայից՝ խուսափելով նացիստական ռեժիմի հետապնդումներից։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1945 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, երբ Կարմիր բանակի շարքերում պատանին մասնակցում է իր անծանոթ հայրենիքի տարածքում մղվող մարտերին։ Լեյտենանտ Հեքերի առաջին պատասխանատու առաջադրանքը դառնում է ծառայությունը որպես Բեռնաու քաղաքի ռազմական պարետ։ Այնուհետև նա մասնակցում է Սպանդաուի միջնաբերդը խորհրդային զորքերին հանձնելու շուրջ բանակցություններին և աշխատում է այն կետերից մեկում, որտեղ գերմանացի զինվորների ցրված խմբերը կարող էին հանձնել զենքերը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եկի Շվարց – Գրեգոր Հեքեր
- Վասիլի Լիվանով – Վադիմ Գեյման
- Ալեքսեյ Էյբոժենկո – Սաշա Ցիգանյուկ
- Գալինա Պոլսկիխ – խորհրդային աղջիկ
- Ենի Գրյոլլման – գերմանացի աղջիկ
- Միխայիլ Գլուզսկի – խորհրդային գեներալ
- Անատոլի Սոլովյով – ավագ
- Կալմուրզա Ռախմանով – Չինգիզ
- Յոհաննես Վիկե – բերդի պարետ
- Ռոլֆ Հոպպե – մայոր Բերինգ
- Դիտեր Ման – Վիլլի Լոմմեր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ filmportal.de — 2005.
- ↑ «Конрад Вольф на «Ленфильме»». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ես տասնինը տարեկան էի»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Ես տասնինը տարեկան էի»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
|